Armexit կամ Արմէքսիթ, ժամանակակից հայ քաղաքական մտքի տեսական և գործնական եզր, որն ունի երկու իմաստ՝ լայն և նեղ։ Նեղ իմաստով Armexit-ը նշանակում է Հայաստանի դուրս գալը Ռուսաստանի մի շարք նախագծերից՝ Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, իսկ լայն իմաստով Armexit-ը նշանակում է Ռուսաստանից ժամանակակից Հայաստանի կախվածության բոլոր տեսակների (այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմավարական և մշակութային) դադարեցումը (հաճախ օգտագործվում է «գաղութացման համակարգից ազատվել» եզրը)[1]։

Քաղաքագետ, Ստեփանակերտում տեղակայված «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանի կարծիքով, «Ադրբեջանով միջնորդավորված նոր հայ-ռուսական պատերազմը կդառնա Հայաստանից Ռուսաստանի հեռացման սկիզբ»[2]։

Եզրի ծագումը

խմբագրել

Armexit եզրը ծագում է Բրեքսիթ (անգլ.՝ Brexit) եզրից, որը նկարագրում է Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից։ Իր հերթին Բրեքսիթ եզրը ծագել է «գրեքսիթ» բառից, որն օգտագործվել է Հունաստանի՝ Եվրագոտին հավանական լքելու ժամանակ[3][4]։ Armexit բառի առաջին օգտագործումն համացանցում արձանագրված է 2016 թվականի հուլիսի 31-ին հրապարակված «Անկարգ» աշխարհակարգը, Armexit-ը և հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության խոստումնալից հեռանկարը» հոդվածում[5], սակայն լայն տարածություն է եզրը ստացել միայն 2017 թվականի ամռանը, երբ հայտնի դարձավ, որ սեպտեմբերին խորհրդարանական «Ելք» խմբակցությունը հանդես է գալու նոր նախաձեռնությամբ՝ ՀՀ Ազգային Ժողովում Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծով[6], ինչն էլ տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացումից քիչ անց։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ժիրայր Սեֆիլյանն անուններ է հրապարակել, որոնցից պետք է ճակատ կազմվի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Կանխատեսում. Ադրբեջանով միջնորդավորված նոր հայ-ռուսական պատերազմը կդառնա Հայաստանից Ռուսաստանի հեռացման սկիզբ(չաշխատող հղում)
  3. «Britain and the EU: A Brixit looms». The Economist. 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  4. Hjelmgaard, Kim; Onyanga-Omara, Jane. «Explainer: The what, when and why of 'Brexit'». USA Today. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  5. ««Անկարգ» աշխարհակարգը, Armexit-ը և հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության խոստումնալից հեռանկարը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «Ելք»-ը հնարավոր է ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկ ներկայացնի․ Գորգիսյան