Արմեն Ռուբենի Տոնյան (հուլիսի 6, 1918(1918-07-06), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - նոյեմբերի 10, 2000(2000-11-10), Երևան, Հայաստան), հայ պետական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարար։

Արմեն Տոնյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1918(1918-07-06)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 10, 2000(2000-11-10) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունRussian Correspondence Institute of Textile and Light Industry? (1941) և Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1945)
ՄասնագիտությունԻնժեներ-տեխնոլոգ
ԳործունեությունՀՀ թեթև արդյունաբերության նախարար, ՀՀ Պետպլանի նախագահի տեղակալ
ԱմուսինԻդա Ավետի Մովսեսյան (1922-2004), բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի բժշկական համալսարանի դոցենտ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կրթություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտում (1937-1941 թթ)։ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, այնտեղից գործուղվել Ժուկովսկու անվան Ռազմաօդային Ակադեմիա, որն ավարտել է 1945 թվականին։

Գործունեությունը խմբագրել

1946 թվականից եղել է Երևանի երրորդ կոշիկի ֆաբրիկայի տնօրեն։ 1949 թվականից սկսած աշխատել է ՀՍԽՀ նախարարների խորհրդում՝ զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ Այնուհետև զբաղեցրել է Հայկական ՍԽՀ ժողտնտխորհի թեթև արդյունաբերության վարչության արտադրական բաժնի վարչի (1957-1958), մահուդի կոմբինատի տնօրենի (1958-1961), Հայաստանի ժողտնտխորհի արտաքին կապերի բաժնի վարչի (1961-1964) պաշտոնները։

1965-1970 թթ. Արմեն Տոնյանն աշխատել է որպես ՀՍԽՀ թեթև արդյունաբերության նախարար։ Նրա նախարար աշխատելու տարիների ընթացքում կառուցվեցին և վերակառուցվեցին Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող մի շարք ձեռնարկություններ՝ Իջևանի գորգագործական կոմբինատը և «Հայգորգի» գլխամասային ձեռնարկությունը, Երևանի մետաքսագործական կոմբինատը, Լենինականի մանածագործական ֆաբրիկան, Կիրովականի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրական մասնաշենքը, ինչպես նաև համանման ֆաբրիկաներ Գորիսում, Լենինականում և Կամոյում։ Կառուցվեցին կարի ֆաբրիկաներ Կիրովականում, Ալավերդիում, Էջմիածնում, Երևանում[1]։ Կառուցվեց կոշիկի «Մասիս» միավորման գլխամասային ձեռնարկությունը, սկսվեց մոդելային կոշիկի արտադրանքը, Խորհրդային Միության քաղաքներում բացվեցին «Մասիսի» ֆիրմային խանութներ։ Նույն թվերին Ա․Տոնյանը նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել։

1970 -1976 թթ. Ա. Տոնյանն աշխատում է որպես ՀԽՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1979 թվականին անցնելով թոշակի, մինչև 1988 թվականը շարունակում է աշխատել որպես Աշխատանքի գիտական կազմակերպման ինստիտուտի գլխավոր մասնագետ։

Աշխատանքային գործունեության հետ մեկտեղ 1989 թվականին նա հիմնադրել է Հայաստանի բիլիարդի ֆեդերացիան և եղել նրա առաջին նախագահը մինչև 1994 թվականը[2]։ Եղել է նաև ԽՍՀՄ բիլիարդի ֆեդերացիայի նախագահության անդամ։ Նախաձեռնել է և մեծապես օժանդակել բիլիարդի մի շարք դպրոցների և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում բիլիարդի բաժանմունքի բացմանը։

Պարգևներ խմբագրել

Արմեն Տոնյանը պարգևատրվել է մի շարք մարտական և աշխատանքային շքանշաններով ՝ Մեծ Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Պատվո Նշանի» շքանշանով, «Աշխատանքային Կարմիր Դրոշի» երկու շքանշանով, ինչպես նաև բազմաթիվ մեդալներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների միության մահախոսականը
  2. Մարզական Հանրագիտարան, Երևան, 2007
  3. Ռ.Գրիգորյան, «Իմ ցավ Բանանց», Ֆենոմեն հրատարակչություն, Երևան, 2007