Արմեն Սարգսյան (Արցախի ԱԺ պատգամավոր)
(Վերահղված է Արմեն Սարգսյան (ԼՂՀ ԱԺ պատգամավոր)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Թեմուրի Սարգսյան (հունվարի 2, 1963, Կաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ[1]։
Արմեն Թեմուրի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Կաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1985) |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ |
Գործունեություն | ԼՂՀ ԱԺ պատգամավոր |
Աշխատավայր | Արցախի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել- 1970-1980 թվականներին սովորել և ավարտել է Կաղարծի գյուղի միջնակարգ դպրոցը։
- 1985 թվականին գերազանցության վկայականով ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։
- 1985-1995 թվականներին աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, այնուհետև դպրոցի տնօրեն։
- 1989 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ։
- 1995 թվականից աշատում է ԱրՊՀ պատմության ամբիոնում՝ որպես դասախոս։
- 1995-1997 թվականներին աշխատել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում՝ որպես տնօրեն, միաժամանակ շարունակելով դասախոսական աշխատանքը ԱրՊՀ-ում։
Գործունեություն
խմբագրել- 1997 թվականին նշանակվել է ԼՂՀ մշակույթի վարչության պետ։
- 1997-2002 թվականներին նշանակվել է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար։
- 2002-2004 թվականներին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար։
- 2005-2007 թվականներին աշխատել է ՀՅԴ Արցախի վերլուծական կենտրոնում՝ որպես տնօրեն։
- 2007-2010 թվականներին աշխատել է Թուֆենկյան բարեգործական ընկերության Արցախի գրասենյակում՝ որպես պատասխանատու։
Ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, եղել է հայրենի գյուղի ջոկատի առաջին հրամանատարը, այնուհետև զբաղեցրել է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնը։
- 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2010 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, ՀՅԴ ընտրացուցակով։
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է։
Պարգևներ
խմբագրել- «Արիության համար» մեդալ
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Մխիթար Գոշ» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.