Արմեն Սագինյան

ԱՄՆ-ում հաստատված իրանահայ գործիչ

Արմեն Ա. Սագինյան (1933, Թավրիզ, Իրան), ԱՄՆ-ում բնակվող իրանահայ ճարտարագետ։

Արմեն Սագինյան
Ծնվել է1933
ԾննդավայրԹավրիզ, Իրան
ԿրթությունԹենեսիի համալսարան, Մերիվիլ քոլեջ և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունճարտարագետ և հետազոտող

Կենսագրություն խմբագրել

Արմեն Սագինյանը ծնվել է 1933 թվականին Թավրիզում։ Նրա ծննդից հետո ծնողները բաժանվել են, և Արմենը մնացել է մոր խնամքի ներքո, սակայն 1935 թվականին, երբ Արմենն ընդամենը երկու տարեկան էր, մայրը մահացել է և մինչև 13 տարեկան նա մնացել է տատիկի հոգածության ներքո։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում։ 1955 թվականին գաղթել է ԱՄՆ, աշխատել որպես ֆերմեր, վարպետ, վարսավիր, ուսուցչի օգնական։ 1955-1958 թվականներին սովորել է Մերիվիլ քոլեջի մաթեմատիկայի բաժնում, 1958-1961 թվականներին՝ Թենեսիի համալսարանի մեխանիկայի ճարտարագիտության բաժնում, 1973 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը։ Տարիներ շարունակ աշխատել է օդ-տիեզերք և ատոմային ճարտարագիտության բնագավառներում՝ Boeing (1961-1963), General Dynamics, Rocketdyne (1963) և Garrett-Air Research (1965-1979) ընկերություններում, 1998 թվականից՝ New Horizons-ի գործադիր տնօրեն[1]։

1975 թվականին վերադարձել է Իրան։ Սագինյանի ամենամեծ նախագիծը եղել է Իրանի 66 հազար գյուղերի համար նախատեսված ծրագիր-նախագիծը՝ «Բարգավաճման և վերանորոգման ծրագրի» շրջանակներում[2]։ Տիրապետում է մի շարք լեզուների, զբաղվում է հետազոտական, թարգմանական ու խմբագրական աշխատանքներով, հեղինակել ու թարգմանել է գրքեր[3][4]։

Երկեր խմբագրել

  • Mission For Mohammad And Islam: Book One Verses of Mecca Words of Allah as Revealed to Mohammad (Multilingual Edition), 2011[5].
  • Two faces of Islam, 2002

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A Persian American Talks Candidly About His Homeland - The Front Page Online». www.thefrontpageonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. Rabasa, Angel (2007). Building Moderate Muslim Networks (անգլերեն). Rand Corporation. ISBN 9780833041227.
  3. Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ», 2012
  4. «Amazon.com: Armen A Saginian: Books». www.amazon.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  5. Noble, Barnes &. «Mission For Mohammad And Islam». Barnes & Noble (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.