Արմեն Պողոսյան

հայ նկարիչ, բանաստեղծ

Արմեն Պողոսյան (հոկտեմբերի 3, 1947(1947-10-03), Արևշատ, Շիրակի մարզ, Հայաստան, հայտնի է նաև Պարխաչ մականունով), հայազգի նկարիչ, բանաստեղծ և քանդակագործ։

Արմեն Պողոսյան
ԿեղծանունՊարխաչ
Ծնվել էհոկտեմբերի 3, 1947(1947-10-03) (73 տարեկան)
ԾննդավայրԱրևշատ, Շիրակի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ և քանդակագործ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, կրթությամբ նկարիչ-քանդակագործ է։ Մանսակցել է Արցախյան շարժմանը և պատերազմին։ 1999 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մինչ օրս բնակվում է այնտեղ։ Հեղինակն է մի շարք կտավների, 33 կոթողների և գրքերի։

ԳրքերԽմբագրել

  • «Քարե դուռ», (2005)
  • «Քարե թռչուն», (2006)
  • «Այբբենական ընթերցարան», մանկական պատկերագիրք, (2011)
  • «Կարոտի նկանակ», (2013)
  • «Արյան առասպել», (2013)
  • «Զորավար Անդրանիկ», (2014)
  • «Վանքի հրաշքը», (2016)
  • «Լույս ստվերի առեղծվածը» (Նեմրութ), (2016)