Արմեն Արտավազդի Մելկիկյան (մայիսի 5, 1984(1984-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ։

Արմեն Մելկիկյան
Ծնվել էմայիսի 5, 1984(1984-05-05) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայ-Ռուսական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու

Կրթություն խմբագրել

  • 1990-1998 թթ. - սովորել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում։
  • 1998-2000 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը։
  • 2000-2005 թթ. - սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը կիռարական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոս-ցանցային ծրագրավորողի մասնագիտությամբ։
  • 2005–2008 թթ. - սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան՝ «Դրամաշրջանառություն, ֆինանսներ և վարկ» մասնագիտացմամբ։ Տնտեսագիտության թեկնածու (2008), գիտական աշխատությունների և գիտավերլուծական հոդվածների հեղինակ։ Թեկնածուական թեզ «Ներդրումային գրավչության բարձրացման հիմնախնդիրները անցումային տնտեսության պայմաններում» (ՀՀ օրինակով) թեմայով և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։
  • 2007–2009 թթ. - սովորել և ավարտել է Վիեննայի Միջազգային համալսարարանը (Ավստրիա)՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2001–2003 թթ. - աշխատել է «WebStudio CIS» ՍՊԸ-ում որպես վեբ դիզայներ։
  • 2004–2005 թթ. - աշխատել է «Էներգաչափ» ՓԲԸ-ում որպես շուկայական հետազոտությունների և վաճառքի բաժնի մասնագետ։
  • 2005–2007 թթ. - եղել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն։
  • 2006-2007 թթ. - «Կինետիկ» ՓԲԸ-ում որպես կոմերցիոն տնօրեն։
  • 2007-2008 թթ. - «RRS Capital Strategies Service» (Վիեննա, Ավստրիա) վճարովի պրակտիկա։
  • 2008-2009 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի օգնական։
  • 2009-2010 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական։
  • 2010 թ.- 2014 թ․ - ՀՀ կառավարության որոշոմամբ նշանակվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ[1][2]։
  • 2014 թ (մարտի 26)- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ
  • 2014 թ.-2016 թ․- ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ։
  • 2016 թ. - 2017 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմ, ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար։
  • 2017 թ.-2018 թ. - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի տնօրեն։
  • 2018 թ. - ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (EDB) ներկայացուցչության տնօրեն։ (Նստավայր` Երեւան, Հայաստան)

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Անկուսակցական է։

Այլ գործունեություն

  • Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ ՀՀ վարչապետի որոշում N 608-Ա 29 հունիսի 2011 թվականի (2014)։
  • Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ ՀՀ վարչապետի որոշում N 462-Ա 25 մայիսի 2011 թվականի (2014)։
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շրջանակ­ներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի նպատակների իրագործ­ման նկատմամբ հսկողության և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանու­թյան մարմինների փոխգործակցությունը համակարգելու նպատակով ստեղծված աշխատան­քային խմբի հայկական կողմի համանախագահ՝ ՀՀ վարչապետի որոշում N 559-Ա 30 հունիսի 2015 թվականի։
  • Եվրասիական զարգացման բանկի խորհրդին կից ռազմավարական կոմիտեի անդամ (2014 - 2017թթ)։
  • Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամի  փորձագիտական խորհրդի անդամ (2014 – 2017 թթ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՄԵԼԿԻԿՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  2. ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ Ա. ՄԵԼԿԻԿՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)