Արմեն Հայրապետյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հայրապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Անդրեյի Հայրապետյան (1962 սեպտեմբերի 11, Ակնաղբյուր - 1993 դեկտեմբերի 28, Սալահլի-Քենգերլի հատված), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Արմեն Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1962 |
Ծննդավայր | Ակնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1993 (31 տարեկան) |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 11-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում[1]։
Զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ[1]։
Գյուղի ջոկատի հրամանատարն էր։ Մասնակցել է Շուշիի, Քարին տակի, Զարիսլուի, Լիսագորի, Բերդաձորի, Լաչինի, Ումութլուի, Կուսապատի, Քարագլխի, Քելբաջարի, Աղդամի մարտերին։ Զոհվել է 1993 թվականի դեկտեմբերի 28-ին, Սալահլի-Քենգերլի հատվածում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի Ակնաղբյուր գյուղի գերեզմանատանը[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանում(չաշխատող հղում)