Արմեն Կնյազյան

գործարար

Արմեն Արտավազդի Կնյազյան (հունիսի 30, 1974(1974-06-30), Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 2020(2020-10-11)) հայ գործարար, Արցախի հերոս (հետմահու)[1]։

Արմեն Կնյազյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1974(1974-06-30)
ԾննդավայրՄխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 11, 2020(2020-10-11) (46 տարեկան)
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունգործարար
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս

Կենսագրություն խմբագրել

Արմեն Կնյազյանը ծնվել է Մխչյան գյուղում։ 1992 թվականից հաստատվել է Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում, զբաղվել է բիզնեսով, 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ որրպես կամավոր մեկնել է Արցախ։

Զոհվել է 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։ Հուղարկավորվել է Լորետ դե Մար քաղաքում[2]։

Հետմահու աարժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

Պարգևներ խմբագրել

  • «Արցախի վարչապետի հուշամեդալ»[3]
  • «Ոսկե արծիվ» շքանշան, «Արցախի հերոս»[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արմեն Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  2. 2,0 2,1 «Արմեն Կնյազյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  3. «Արցախը սպասում էր նրա ստեղծարար ջանքերին. «Արցախի հերոս»` հետմահու». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.