Արմեն Խոջոյան

գեղանկարիչ

Արմեն Խոջոյան (հուլիսի 7, 1959(1959-07-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Արմեն Խոջոյան
Ծնվել էհուլիսի 7, 1959(1959-07-07) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Խոջոյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 7-ին, Երևանում[1]։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1985 թվականից Լիտվայում, Հայաստանում, Ռուսաստանում, Սիրիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների[2]։ 1990 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելես, 1997 թվականին՝ Երևանում, 2001 թվականին՝ Փարիզում։

Արմեն Խոջոյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև մի շարք երկրների պատկերասրահների մշտական ցուցադրությունում։ 1999 թվականից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Արմեն Խոջոյան». zarkfoundation.com.
  2. «Արվեստասերներին ներկայացվեցին Արմեն Խոջոյանի կոլաժներն ու քանդակները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  3. LLC, Helix Consulting. ««Ամեն օր սկսվում է իր գույնով»… Արմեն Խոջոյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել