Արմեն Գևորգյան (ֆինանսիստ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Գևորգյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Հենրիկի Գևորգյան (հուլիսի 19, 1955(1955-07-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Արմեն Գևորգյան
Ծնվել էհուլիսի 19, 1955(1955-07-19) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1977)
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1977-1980 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի զոնալ ուսանողական շինարարական ջոկատների հրամանատար։
  • 1977-1980 թթ. - եղել է Ղազախական ԽՍՀ-ում Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
  • 1980-1984 թթ. – աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեղեկատվական հաշվողական կենտրոնում որպես ավագ ինժեներ։
  • 1981 թ. - ՌՍՖՍՀ Գագարին քաղաքում եղել է Հայաստանի հանրապետական ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար։
  • 1982-1984 թթ. – աշխատել է Կիսահաղորդչային տեխնիկայի և մետաղակերամիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում որպես ավագ ինժեներ։
  • 1984-1990 թթ. – ՀԿԿ Երևանի Լենինյան շրջանային կոմիտեի կուսակցական հանձնաժողովի նախագահ, կազմակերպական բաժնի հրահանգիչ, այնուհետև՝ արդյունաբերության և տրանսպորտի բաժնի հրահանգիչ։
  • 1990-1993 թթ. - «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորման արտաքին տնտեսական համագործակցության բաժնի պետ։
  • 1990-1992 թթ. - Հայաստանի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն։
  • 1993-2013 թթ. - ՌԴ ՄՈսկվա քաղաքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ քիմիական և էլեկտրոտեխնիկական ապրանքների արտադրության և մատակարարման ոլորտում։
  • 2010-2011 թթ. - «Էլեկտրասարք» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։
  • 2007-2011 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ։
  • 2013 թ. հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար[1]։
  • 2014 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած նոր պաշտոններում նշանակում չկատարելու համար[2]։
  • 2014-2015 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
  • 2015 թ. մարտի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[3]։
  • 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից[4]։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  2. «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  3. «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  4. «Արմեն Գեւորգյանն ազատվել է Ֆինանսների փոխնախարարի պաշտոնից». news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  5. Ա. Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ