Արմեն Գյոզալյան (հունիսի 16, 1977(1977-06-16), Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր, Հայաստանի զինված ուժերի Հատուկ բանակային կորպուսի հրամանատար[1]։

Արմեն Գյոզալյան
հունիսի 16, 1977(1977-06-16) (46 տարեկան) -
ԾննդավայրՏեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Կրթություն խմբագրել

1984-1994 թվականներին սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում,

1994-1998 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում,

2011-2012 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան։

Ռազմական կարիերա խմբագրել

1998 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։ 2000-2002 թվականներին զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 2015-2020 թվականներին զբաղեցրել է տարբեր զորամասերի հրամանատարի պաշտոններ։

2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։

2022 թվականի փետրվարի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում։

2023 թվականի փետրվարի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար[2]։

Կոչումներ խմբագրել

2023 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում[3]։

Պարգևներ խմբագրել

Պագևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Արիության համար», Հայաստանի «Մարտական ծառայության», Արցախի «Մարտական ծառայության», Պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն» և  այլ մեդալներով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում».
  2. «Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար». www.1lurer.am. 2023 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  3. LLC, Helix Consulting. «Էդվարդ Ասրյանին, Արմեն Գյոզալյանին, Գոռ Նիկոյանին, Կարեն Գրիգորյանին, Գարեգին Պողոսյանին նոր կոչումներ են շնորհվել - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  4. content. «ՀՀ ՊՆ - Արմեն Գյոզալյան». www.mil.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.