Արմեն Բարսեղյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Գրիշայի Բարսեղյան (հունիսի 2, 1965, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Արմեն Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1990) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
1982 թվականին ավարտել է Կիրովականի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը։ 1982-1987 թվականներին սովորել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1987-1990 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասան ֆակուլտետում։ Աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Էլբակյանի անվան արտիստական թատրոններում։ 1997 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր[1][2]։
Դերեր խմբագրել
- Սատանա՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
- Սգանարել՝ «Ակամա բժիշկ»
- Կոմիտաս՝ «Մեծ լռություն»
- Լեպորելլո՝ «Դոն Ժուան»
- Խելացի՝ «Ավտոբուս»
- Ջոն Վալոնե՝ «Սիրային խառնաշփոթ»
- Տիտտո Մերելի՝ «Մամա միա»
- Մարիո՝ «Սպանել սիրո համար»
- Սիմոն՝ «Չեզոք գոտի»
- Բ տղամարդ՝ «Բարև սրիկաներ»
- Էուստակիո՝ «Ցիանակալիում կաթով, կամ առանց կաթի»
- Ժորժ՝ «Ռոմանտիկ կոմեդիա»
- Բեմվոլիո՝ «Ռոմեո և Ջուլիետ»
- Ուսուցիչ՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
- Ագուստինո՝ «Ցիլինդր»
Բեմադրած ներկայացումներ՝
- «Մաքսիմալիստը»
- «Մամա միա»
- «Ախ Աննա, Աննա, կամ կրքոտ կիրակի»
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արմեն Բարսեղյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Արմեն Բարսեղյանի կենսագրությունը Երևանի դրամատիկական թատրոնի կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
- «Армен Барсегян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.