Բացել գլխավոր ցանկը

Արմենուհի Կյուրեղյան

հայ մաթեմատիկոս, քաղաքական գործիչ

Արմենուհի Ստեփանի Կյուրեղյան (օգոստոսի 26, 1963(1963-08-26), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (ՀՅԴ, «ՀՅԴ» խմբակցություն)[1]: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]:

Արմենուհի Կյուրեղյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կրթություն՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1]
Մասնագիտություն՝ մաթեմատիկոս և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 26, 1963(1963-08-26) (56 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Ստեփան Կյուրեղյան
Զավակներ Երեք զավակ[1]

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1963 թվականի օգոստոսի 26-ին Վանաձորում[1]:

2006 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է[1]:

ԿրթությունԽմբագրել

1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը[1]: 1988 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1988-1992 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի գիտաշխատող, 1992 թվականից աշխատում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնում որպես դոցենտ: 1993-2000 թվականներին աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի նպաստների բաժնի վարիչ: 2016-2017 թվականներին եղել է Վանաձորի ավագանու անդամ[1]:

Հասարակական գործունեությունԽմբագրել

1997 թվականից եղել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, ապա՝ փոխնախագահ, նախագահ: 2004 թվականից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիային կից Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի ղեկավարն է: 2005 թվականից աշխատում է որպես Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնների ղեկավար[1]:

ԱշխատություններԽմբագրել

Երկու ուսումնական ձեռնարկի, մասնագիտական 30 հոդվածի հեղինակ է[1]:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]:

ԾանոթագրություններԽմբագրել