Արմենուհի Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմենուհի Ալեքսանյան (օգոստոսի 3, 1976, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծուհի, խմբագիր, ՀԳՄ անդամ՝ 2007 թվականից։
Արմենուհի Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | woman poet |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Արմենուհի Ալեքսանյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1976 թվականի օգոստոսի 3-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սովորել է Լուսաշողի, այնուհետև Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1999-2005 թվականներին աշխատել է Արարատի մարզի Լուսաշող գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Այնուհետև աշխատել է «Նոր հայացք» թերթում, որպես լրագրող, ապա՝ «Իրավայան Զարկերակ» ամսագրում՝ որպես գլխավոր խմբագիր։ Այժմ ապրում է Արարատի մարզի Արմաշ գյուղում։
Նրա բանաստեղծությունների ժողովածուն 2003 թվականին արժանացել է ՀԳՄ և «Գ․ Դարբինյան» հիմնադրամի մրցանակին[1]։
Երկեր
խմբագրել- Սովորական խամաճիկ (բանաստեղծություններ), Ե․, 2003։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, 2023, էջ 14։