Արմենիա (հանդես, Բուդապեշտ)

«Արմենիա», ազգային, քաղաքական, մշակութային երկամսյա հանդես։

Արմենիա

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2003 թվականից Բուդապեշտում՝ հայերեն և հունգարերեն, 2012 թվականից՝ որպես առանձին պարբերականներ (հայերեն՝ «Արմենիա», խմբագիր՝ Գագիկ Ջոթյան, հունգարերեն՝ «Դիասպորա 21», խմբագիր՝ հայագետ Կրայչիր Պիրոշկա)։

Փորձում է համախմբել ուծացման եզրին կանգնած հունգարահայությանը, ներկայացնում է Հայաստանը, հայկական մշակույթը, գրականությունը, ազգագրությունը, հայոց պատմությունը։

Հետևում է Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներին և միջազգային անցուդարձին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։