Արման Ղազարյան (ֆուտբոլիստ)

Արման Ղազարյան (հունիսի 24, 2001(2001-06-24)), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ․ խաղում է Ուրարտուում և Հայաստանի ազգային հավաքականում որպես կենտրոնական պաշտպան։

Արման Ղազարյան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 2001(2001-06-24) (22 տարեկան)

Վաղ կյանք խմբագրել

Որպես երիտասարդական թիմի խաղացող՝ Ղազարյանն ուշադրության է արժանացել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության Օլիմպիկ Լիոն թիմի կողմից[1]։

Ակումբային կարիերա խմբագրել

Արման Ղազարյանը սկսել է խաղալ ֆուտբոլ 15 տարեկանից՝ հաճախելով Ուրարտուի երիտասարդական դպրոց (պաշտոնապես Բանանց ՖԱ)[2]։ 2012 թվականին ճանաչվել է առաջնութայան լավագույն պաշտպան՝ որպես Ուրարտու երիտասարդական հավաքականի անդամ։

2019 թվականին սկսել է ժամանակավորապես խաղալ ԲԿՄԱ Երևանի կազմում, որտեղ 2 մրցաշրջան և մի քանի ամիս խաղալուց հետո՝ 2022 թվականի ձմռանը, վերադարձել է իր ազգային ակումբ[1]։ 21/22 մրցաշրջանի առաջին կեսից ի վեր եղել է իր ազգային հավաքականի գլխավոր պաշտպանը[3][4]։

Ղազարյանը ներկայացրել է Հայաստանը երիտասարդական խմբի բոլոր տարիքային խմբերում[2]։ Նա ներկայացրել է Հայաստանը 2019 UEFA-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում[5]։

2023 թվականին նրան հրավիրել են Հայաստանը ներկայացնելու մեծահասակների խմբում[6]։ Ղազարյանն իր առաջին միջազգային ելույթն ունեցել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2022 թվականի նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի դեմ ընկերական խաղում 2։ 0 պարտությամբ, որտեղ նա խաղի մեջ է մտել պահեստայինների նստարանից[7]։

Խաղաոճ խմբագրել

Հիմնականում հանդես գալով որպես պաշտպան՝ Ղազարյանը հայտնի է իր փոխանցման կարողությամբ[1]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Միջազգային խմբագրել

2022 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[8]

Հայաստան
Տարի Խաղեր Գոլեր
2022 1 0
Ընդհանուր 1 0

Մրցանակներ խմբագրել

Ակումբ խմբագրել

Ուրարտու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «««Սպորտինգում» ասացին, որ տեղյակ են իմ մասին». Հայաստանի հավաքականի յուրահատուկ տվյալներով նորեկը». vnews.am.(hy)
  2. 2,0 2,1 «Արման Ղազարյան․ «Միշտ ձգտել և երազել եմ խաղալ ազգային հավաքականում»». interfootball.am.(hy)
  3. Arman Ghazaryan Profile at fcurartu.am
  4. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  5. «Armenia U19 v Spain U19 game report». UEFA. 2019 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «Արման Ղազարյան․ «Իրականության է վերածվում գլխավոր երազանքներիցս մեկը»». football365.am.(hy)
  7. International Friendly – Albania vs Armenia
  8. «Arman Ghazaryan». EU-Football.info. Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել