Արման Դիլանյան, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու։

Արման Էդուարդի Դիլանյան
Ծնվել է1974 թվականի սեպտեմբերի 23
ԾննդավայրԱրարատի մարզի Գետափնյա գյուղ
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունԻրավագիտություն
ԱշխատանքՍԴ նախագահ
ԱշխատավայրՀՀ Սահմանադրական դատարան
Երեխաներ2 զավակ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի Գետափնյա գյուղում։

1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և ստացել բակալավրի կոչում։ 2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Նրա պաշտպանած ատենախոսության թեման եղել է «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»։

1996 թվականի օգոստոսից 2004 թվականի հոկտեմբերը հանդիսացել է Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի օգնական, իսկ 2004 թվականի նոյեմբերից 2006 թվականի ապրիլ՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ։ 2006 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի սեպտեմբերը աշխատել է ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ, իսկ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի ապրիլ՝ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետի պարտականությունները։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նիստում ընտրվել է ՍԴ նախագահ[1]։

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ։ Հանդիսանում է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[2]։

Գիտական և դասախոսական գործունեություն

խմբագրել

Հեղինակել է միջազգային իրավունքին, վարչական իրավունքի և սահմանադրական արդարադատության ոլորտներին վերաբերող մի շարք գիտական հոդվածներ։

2006 թվականից ցայսօր դասախոսում է Հայ-Ռուսական համալսարանում՝ դասավանդելով «Միջազգային իրավունք» և «Միջազգային արդարադատություն» առարկաները և 2006-2013 թվականներին հանդիսացել է Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը։ 2015 թվականից ցայսօր դասավանդում է ՀՀ փաստաբանական ակադեմիայում։ 2018 թվականից ցայսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ դասախոսելով «Վարչական դատավարություն» և «Սահմանադրական դատարանի որոշումների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում» առարկաները։

Ընտանեկան կարգավիճակ

խմբագրել

Ամուսնացած է։ Ունի 2 զավակ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել