Արմանուշ Կոզմոյան

հայ բանասեր

Արմանուշ Կոզմոյի Կոզմոյան (սեպտեմբերի 7, 1945(1945-09-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, արևելագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1997)։

Արմանուշ Կոզմոյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1945(1945-09-07) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանասեր
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1967)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1987)

Կենսագրություն խմբագրել

1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1971-1974 թվականներին սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի գրականությունների բաժնում։ 1967-1971 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1971 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում։ 1994 թվականից դասախոսում է, 1994-2003 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելյան լեզուների դասախոս, 2005 թվականից՝ «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի դասախոս։

Ուսումնասիրությունները վերաբերում են պարսից գրականության ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, գրականագիտության և աղբյուրագիտական հարցերին («Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում X-XII դդ.», 1981 թվական, ռուսերեն, «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան » (X-XVI դդ.), 1997 թվական, «Ղուրանը հայոց մեջ», 2003 թվական)։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բաբա Թահեր։ [Քառյակներ] /Թարգմ.՝ Ա. Կոզմոյան, Է. Հախվերդյան.- Երևան, 2015.- 42 էջ։
  • Հաֆեզ։ Գազելներ /Թարգմ.՝ Ս. Կապուտիկյան, Ա. Կոզմոյան, Ս. Ումառյան.- Երևան։ Միհր, 2005.- 35 էջ։
  • Մարգարտաշար։ Ռուբայաթ.- Երևան։ Խորհրդային գրող, 1990.- 237 էջ։
  • Պարսից պոեզիայի ընտրանի /Թարգմ.՝ Ս. Կապուտիկյան, Ա. Կոզմոյան.- Երևան։ Մուղնի, 2004.- 128 էջ։
  • Ռոբայաթ։ Երեք գրքից։ [Բրայլի գրատիպ].- Երևան։ Հայաստանի կույրերի միավորման հրատ., 2019.- (Մարգարտաշար).

Գիրք 1.- 72 բրայլյան թերթ (144 էջ)։ Գիրք 2.- 60 բրայլյան թերթ (120 էջ)։ Գիրք 3.- 64 բրայլյան թերթ (128 էջ)։

  • Ռուդաքի։ Ղասիդեներ. Ղազալներ. Խոհա-փիլիսոփայական բանաստեղծություններ. Բեյթեր. Ռոբայաթներ / Թագմ.՝ Վ. Դավթյան; Պարսկ. տողացի թարգմ.՝ Ա. Կոզմոյան.- Երևան։ Ապոլոն, 1995.- 93 էջ։
  • Օմար Խայամ։ Քառյակներ /Թարգմ.՝ Ա. Կոզմոյան, Գ. Էմին.- Երևան։ Նաիրի, 1993.- 44 էջ.- (Արևելյան պոեզիա)։ Վերատպությունը տե՛ս Քառյակներ /Թարգմ.՝ Ա. Կոզմոյան, Գ. Էմին.- Երևան, 2006.- 47 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմանուշ Կոզմոյան» հոդվածին։