Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արղանամադեն (այլ կիրառումներ)

Արղանամադեն, պղնձի հանքավայր Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգի Արղանամադեն գավառում, նույնանուն քաղաքի մոտ, Տիգրիսի վերնագավառում։ Այստեղ կան նաև ոսկու, արծաթի երևակումներ։ Հայտնի է եղել դեռևս ուրարտական շրջանում։ Այժմ շահագործումը կատարվում է ավանդական պարզունակ եղանակով։ Հանույթը չնչին է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 458 — 992 էջ։