Արհեստակցական միությունների մշակույթի պալատ (Վոլգոգրադ)
Արհեստակցական միությունների մշակույթի պալատ (ռուս.՝ Дворец культуры профсоюзов, Աշխատանքի պալատ, Միությունների տուն), մշակութային հաստատություն Վոլգոգրադ քաղաքում։ Գտնվում է Լենինի պողոտայում։ Կառույցը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։ Այս շենքում, ինչպես նաև Սովետսկայա փողոցի վրա գտնվող հարակից բարձրահարկ շենքում է գտնվում Վոլգոգրադի արհեստակցական միությունների տարածաշրջանային խորհուրդը։
![]() | |
🌐 | volgoprof.ru |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՇենքը կառուցվել է 1957 թվականին ճարտարապետ Վադիմ Մասլյաևի նախագծով։ Այն ընդգրկում է Լենինյան պողոտա նայող կիսաշրջանաձև ծավալը և բակային հատվածի ուղղանկյուն ծավալը։ Շենքի բոլոր ճակատները զարդարված են սյունաշարերով և տարբեր դեկորատիվ տարրերով, որոնց շնորհիվ պալատը համարվում է քաղաքի վերջին ուշ ստալինյան ճարտարապետության օրինակներից։
Կենտրոնական մուտքի վերևում տեղադրված է ստալինյան կարգախոսը՝ «ԽՍՀՄ-ում աշխատանքը պատվի, փառքի, արժանապատվության և հերոսության հարց է»։ Քանի որ 1951 թվականին շենքի կառուցման նախահաշվի հաստատման և դրա շահագործման հանձնելու ընթացքում տեղի է ունեցել ԽՄԿԿ XX համաժողովը, որտեղ դատապարտվել է Ստալինի անհատականության պաշտամունքը, վերը նշված մեջբերումը ստորագրություն չի պարունակում, իսկ դրանից վերև պատկերված է Լենինի պրոֆիլը[2]։
Արհեստակցական միության պալատի շենքի կիսակլոր ձևի հարևանությամբ գտնվող «Օբլսովպրոֆ» բարձրահարկ հյուրանոցի շենքի պատճառով ժողովուրդը շենքն անվանում է «զուգարանակոնք»[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ № 317 списка объектов культурного наследия, находящихся на территории Волгоградской области, подлежащих государственной охране как памятники истории и культуры регионального значения (утв. Постановлением |Волгоградской областной Думы № 62/706 от 05 июля 1997 года «О постановке на государственную охрану памятников истории и культуры Волгоградской области»)
- ↑ Александр Фолиев, Александр Литвинов (2015 թ․ հուլիսի 30). «Что в Волгограде связано с именем Сталина». Волгоградская правда. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Изучаем достопримечательности проспекта Ленина в Волгограде». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Частное учреждение профсоюзов «Дворец культуры профсоюзов» Волгоградские профсоюзы Արխիվացված 2016-03-16 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արհեստակցական միությունների մշակույթի պալատ (Վոլգոգրադ) կատեգորիայում։ |