Արհեստական երիկամ, սարք՝ արյունը դիֆուզիայի և գերզտման (ուլտրաֆիլտրում) միջոցով նյութափոխանակության վերջնական արգասիքներից կամ օտարածին թունավոր նյութերից մաքրելու, ինչպես նաև ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռությունը շտկելու համար։ Այն հնարավորություն է տալիս ժամանակավորապես փոխարինել երիկամների ֆունկցիան, պահպանել հոմեոստազը՝ ներքին միջավայրի (արյուն, ավիշ, հյուսվածքային հեղուկ) հարաբերական շարժուն կայունությունը և դրանով բավարար պայմաններ ապահովել մարդու օրգանիզմի հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաների (արյան շրջանառություն, շնչառություն, ջերմակարգավորում, նյութափոխանակություն) համար։

Արհեստական երիկամը հաջողությամբ կիրառվում է սուր և քրոնիկական երիկամային անբավարարության, հատկապես միզարյունության, ինչպես նաև թունավորումների մեծամասնության ժամանակ։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։