Արհեստական բանականության կիրառությունները

Արհեստական բանականությունը (ԱԲ), որը սահմանվում է որպես մեքենաների կողմից ցուցաբերվող բանականություն, ունի բազմաթիվ կիրառություններ այսօրվա հասարակության մեջ։ Ավելի կոնկրետ, դա Թույլ ԱԲ-ն է, որտեղ ծրագրերը մշակվում են, որ իրականացնեն կոնկրետ հանձնարարություններ, որոնք օգտագործվում են մի շարք միջոցառումներում, այդ թվում՝ բժշկական ախտորոշում, էլեկտրոնային առևտուր, ռոբոտների կառավարում և հեռազգացողություն։ ԱԲ օգտագործվել է բազմաթիվ ոլորտների և բնագավառների զարգացման ու առաջխաղացման համար, այդ թվում՝ ֆինանսներ, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ և այլն։

Ավիացիա խմբագրել

Արհեստական բանականության օգտագործումը սիմուլյատիվ գործողություններում մեծ օգուտ է ավիացիայի համար։ Ինքնաթիռ-սիմուլյատորները օգտագործում են ԱԲ, որպեսզի վերծանեն սիմուլյատիվ թռիչքներից ստացված տեղեկատվությունը։ Բացի սիմուլյատիվ թռիչքներից կան նաև սիմուլյատիվ պատերազմական ավիաթռիչքներ[1]։ Համակարգիչները կարող են ստեղծել նման իրավիճակներում լավագույն սցենարը հաջողության հասնելու համար։ Համակարգիչները կարող են նաև ստեղծել ռազմավարություն՝ հիմնվելով դիրքի, չափի, արագության, ուժի և հակազդող ուժի վրա։ Օդաչուներին օդային կռվի ժամանակ կարող են օգնել համակարգիչները։  Արհեստական բանականություն ծրագրերը կարող են տեսակավորել տեղեկատվությունը և տրամադրել օդաչուին լավագույն խուսանավման հնարավորությունները, ինչպես նաև ազատվել հակառակորդի մանևրներից այնպես, ինչպես որ դա կատարելն անհնար կլինի  մարդու համար։ Մի քանի ինքնաթիռներ են պահանջվում, որպեսզի ստացվեն որոշ հաշվարկների լավ մոտարկումներ, այնպես որ համակարգչով սիմուլյացված օդաչուներն օգտագործվում են տվյալների հավաքման համար։ Այս հհամակարգչով սիմուլյացված օդաչուները օգտագործվում են նաև ապագա ավիադիսպետչերների ուսուցման նպատակով։

Ինֆորմատիկա խմբագրել

ԱԲ հետազոտողները ստեղծել են բազմաթիվ գործիքներ, որպեսզի լուծեն ինֆորմատիկայի ամենաբարդ խնդիրները։ Այդ գյուտերից շատերը ընդունվել են ինֆորմատիկայի կողմից և դադարել են լինել ԱԲ մաս։ Ըստ ոլորտի որոշ գիտնականների՝ նշվածներից բոլորը ի սկզբանե նախագծված են եղել ԱԲ լաբորատորիաներում՝ ժամանակի բաժանում, ինտերակտիվ թարգմանիչներ, գրաֆիկական ինտերֆեյս և համակարգչային մկնիկ, սրընթաց զարգացող միջավայր, կառուցվածքային տվյալների հղումային ցուցակ, պահպանման համակարգի ավտոմատ կառավարում, սիմվոլային ծրագրավորում, ֆունկցիոնալ ծրագրավորում, դինամիկ ծրագրավորում և օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AI bests Air Force combat tactics experts in simulated dogfights». Ars Technica. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել