Արկածներ տարածության ու ժամանակի մեջ

Արկածներ տարածության և ժամանակի մեջ (անգլ.՝ An Adventure in Space and Time), բրիտանական հեռուստատեսային կենսագրական դրամա, որը թողարկվել է «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի 50-ամյակի առթիվ։ Սցենարի հեղինակը Մարկ Գետիսն է, որը գրել է նաև «Դոկտոր Ով» և «Շերլոկ» սերիալների սցենարները։ 90 րապեանոց ֆիլմի մանրամասների մասին հայտնի է դարձել 2012 թվականի օգոստոսի 9-ին։ Այն ցուցադրվել է «BBC Two» հեռուստաալիքով 2013 թվականին[4]։ Ֆիլմը պատմում է «Դոկտոր Ով» սերիալի ստեղծման վաղ պատմությունը՝ սերիալի հայտնվելն ու նրա «կյանքի» առաջին տարիները՝ ընդհուպ մինչև Դոկտորի առաջին դերակատար Ուիլյամ Հարթնելի հեռանալը։ Հեռուստածրագրի նախնական ցուցադրությունը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 12-ին Բրիտանական կինոյի ինստիտուտի շենքում Սաութբենքում[5]։

Արկածներ տարածության ու ժամանակի մեջ
անգլ.՝ An Adventure in Space and Time
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվականնոյեմբերի 21, 2013[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերրի Մակդոնա
Սցենարի հեղինակՄարկ Գեթիս
ԴերակատարներԴևիդ Բրեդլի, Բրայան Քոքս, Սաշա Դհավան, Լեսլի Մենվիլ, Ջեսիկա Ռեյն, Ջեֆ Ռոուլ[3], Ջեմմա Փաուել[3] և Մեթ Սմիթ[3]
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունBBC
Տևողություն83 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ստեղծում խմբագրել

Նկարահանումներն սկսվել են 2013 թվականի փետրվարին։ Արտադրությունը կենտրոնացել է Լոնդոնում՝ «Ուիմբլդոն» ստուդիայում[6], սակայն նկարահանումներ անցկացվել են նաև «Բի-բի-սիի» հեռուստակենտրոնում[7]։ Դերասան Դևիդ Բրեդլին մարմնավորել է Ուիլյամ Հարթնելին՝ առաջին Դոկտորի դերակատարին, իսկ Բրայան Կոքսը՝ Սիդնի Նյումանին՝ սերիալի ստեղծողին[8]։ Առաջին պրոդյուսեր Վերիտի Լաբերտի դերը կատարել է Ջեսիկա Ռեյնը, իսկ առաջին ռեժիսոր Ուորիս Հուսեյնին մարմնավորել է Սաշա Դհավանը[7]։

Առաջին Դոկտոր թոռնուհու՝ Սյուզեն Ֆորմանի դերակատար Քերոլ Էնն Ֆորդի դերը կատարել է Կլաուդիա Գրանտը[9]։ Ջեյմի Գլովերն ու Ջեմմա Փաուելը մարմնավորել են Ուիլյամ Ռասելին ու Ժակլին Հիլին՝ Յան Չեսթերթոնի ու Բարբարա Ռայթի դերակատարներին[10][11]։

Ուիլյամ Ռասելը հայտնվել է ֆիլմում Գարրի անունով կերպարի դերում[12] սերիալում իր նախկին գործընկերոջ՝ Քերոլ Էնն Ֆորդի հետ մաիսին, որը հանդես է եկել Ջոյսի դերում[13]։ Դրամայում հայտնվում է նաև երկրորդ Դոկտորի դերակատար Պատրիկ Տրաուտոնը, որի դերը կատարել է «Ջենտլմենների լիգա» սքեթչ-շոուում Գետիսի գործընկեր Ռիս Շիրսմիթը[14]։

Դերասանուհի Սառա Ուինթերը մարմնավորել է BBC Radiophonic Workshop-ի աշխատակից Դելիա Դերբիշիրին, որն ստեղծել է «Դոկտոր Ով» սերիալի երաժշտական թեմայի օրիգինալ տարբերակը[15]։ Դերասան Փիթեր Հոքինսը, որը հնչյունավորել է դալեկների օրիգինալ ձայնը սերիալում, նույնպես հայտնվել է դրամայում, որին մարմնավորել է Նիկոլաս Բրիգսը, որը հնչյունավորել է դալեկներին 2005 թվականին «Դոկտոր Ով» սերիալի վերստեղծումից հետո[16]։

2013 թվականի փետրվարի 17-ի առավոտյան դրամային նկարահանումներ են կատարվել Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա[17]։ 1960-ական թվականների դիզայնով դալեկները հատել են կամուրջը՝ կրկնելով 1964 թվականի «Դալեկների ներխուժումը Երկիր» սերիայի հայտնի տեսարանը[17]։ Նկարահանվել են նաև այն ժամանակների ՏԱՐԴԻՍ-ի ինտերիերը ներկայացնող տեսարաններ և ցուցադրվել 1963 թվականին օգտագործված տեսախցիկներ ու ստուդիական սարքավորումներ[16]։

Դերասաններ խմբագրել

Սերիալի դերասաններ խմբագրել

Դերասան Դեր
Դևիդ Բրեդլի Ուիլյամ Հարթնել Ուիլյամ Հարթնել
Ջեյմի Գլովեր Ուիլյամ Ռասել Ուիլյամ Ռասել
Ջեմմա Փաուել Ժակլին Հիլ Ժակլին Հիլ
Կլաուդիա Գրանտ Քերոլ Էնն Ֆորդ Քերոլ Էնն Ֆորդ
Ռիս Շիրսմիթ Պատրիկ Տրաուտոն Պատրիկ Տրաուտոն
Սոֆի Հոլթ[18] Ջեքի Լեյն Ջեքի Լեյն
Նիկոլաս Բրիգս Փիթեր Հոքինս Փիթեր Հոքինս

Աշխատակիցներ կադրից դուրս խմբագրել

Դերասան Դեր
Բրայան Կոքս Սիդնի Նյուման Սիդնի Նյուման
Ջեսիկա Ռեյն Վերիտի Լամբերտ Վերիտի Լամբերտ
Սաշա Դհավան Ուորիս Հուսեյն Ուորիս Հուսեյն
Սառա Ուինթեր Դելիա Դերբիշիր Դելիա Դերբիշիր
Ջեֆ Ռոուլ[14] Մերվին Փինֆիլդ Մերվին Փինֆիլդ
Էնդրյու Վուդալ[14] Ռեքս Թաքեր Ռեքս Թաքեր
Են Հալարդ[14] Ռիչարդ Մարտին Ռիչարդ Մարտին
Դևիդ Էննեն[19] Փիթեր Բրաչակի Փիթեր Բրաչակի
Սեմ Հոար[13] Դուգլաս Քեմֆիլդ Դուգլաս Քեմֆիլդ
Մարկ Իդեն[13] Դոնալդ Բավերսթոք Դոնալդ Բավերսթոք

Այլ խմբագրել

Դերասան Դեր
Լեսլի Մենվիլ[20] Հեզեր հարթնել Հեզեր հարթնել
Կարա Ջենքինս[13] Ջուդիթ Քերնի Ջուդիթ Քերնի
Ուիլյամ Ռասել Հարրի Հարրի
Քերոլ Էնն Ֆորդ Ջոյս Ջոյս
Ռիս Փոկնի[14] Ալան Ալան
Չառլի Կեմպ[13] Արթուր Արթուր
Մեյ Ռոջեր[13] Լեն Լեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.metacritic.com/tv/an-adventure-in-space-and-time
  2. http://www.theguardian.com/tv-and-radio/2013/nov/21/tv-highlights-adventure-time-space
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Doctor Who drama to mark show's 50th birthday». BBC News. 9 августа 2012. Վերցված է 11 марта 2013-ին.
  5. «TV Preview: An Adventure in Space and Time». Британский институт кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 5-11-2013-ին.
  6. «An Adventure In Space And Time: Producer Revealed». Doctor Who News. 19 января 2013. Վերցված է 11 марта 2013-ին.
  7. 7,0 7,1 «David Bradley to play William Hartnell in Celebration of Doctor Who». BBC Online. 30 января 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 11 марта 2013-ին.
  8. «Doctor Who: Mark Gatiss reveals casting for An Adventure in Space and Time». Radio Times. 29 января 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 11 марта 2013-ին.
  9. «Jessica Carney Associates». 5 февраля 2013. Վերցված է 11 марта 2013-ին.(չաշխատող հղում)
  10. Фостер, Чак (8 февраля 2013). «An Adventure in Space and Time: Jamie Glover to play William Russell». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
  11. Фостер, Чак (8 февраля 2013). «An Adventure in Space and Time: Jemma Powell to play Jacqueline Hill». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
  12. Фостер, Чак (9 февраля 2013). «An Adventure in Space and Time: William Russell». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «1963: brought back to life!». Doctor Who Magazine. Panini Comic (458): 7. апрель 2013.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Мулкерн, Патрик (18 февраля 2013). «Doctor Who - Reece Shearsmith cast as Patrick Troughton». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 11 марта 2013-ին.
  15. Фостер, Чак (10 февраля 2013). «Delia Derbyshire cast in An Adventure in Space and Time». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
  16. 16,0 16,1 Фостер, Чак (21 февраля 2013). «An Adventure in Space and Time: The Voice of the Daleks». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
  17. 17,0 17,1 «Daleks' - Invasion of Earth: 2013AD». BBC Online. 17 февраля 2013. Վերցված է 11 марта 2013-ին.
  18. Фостер, Чак (22 февраля 2013). «An Adventure in Space and Time: Jackie Lane cast». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
  19. Фостер, Чак (20 февраля 2013). «An Adventure in Space and Time: TARDIS designer cast». Doctor Who News. Վերցված է 11 марта 2013-ին.
  20. Мулкерн, Патрик (16–22 февраля 2013). «First Look». Radio Times. Immediate Media Company. 356 (4630): 17.