Արծրունիների գավաթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավաթ (այլ կիրառումներ)
Արծրունիների գավաթ, Արծրունիների տոհմին պատկանող արծաթյա նրբագեղ գավաթ, հայկական արծնագործության բացառիկ նմուշ։ Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում[1]։
Արծրունիների գավաթ | |
---|---|
նյութ | արծաթ, ոսկեջրած (ներսից) |
ստեղծվել է | 1820 թ. |
Նկարագրություն
խմբագրելԳավաթը լայնաբերան է, նեղ հատակով, նստուկով, բաղկացած է գավաթից և գավաթակալից։ Պատրաստված է արծաթից, ներսից ոսկեջրած է։ Ստեղծվել է ձուլման, ֆիլիգրանի (ցանցկեն), արծնապատման և փորագրման եղանակներով։ Գավաթակալը պատված է բուսական զարդանախշերով, ունի զարդարուն օղակաձև նստուկ։ Իրանի ցանցկեն հարդարանքի վերադիր նախշերը պատված են երկնագույն, վարդագույն, կանաչ և դեղին արծնով։ Հատակի արտաքին մասում վարդյականման զարդանախշ է` մեջտեղում պտուտակաձև ելուստով[1]։ Գավաթի եզրին մեկ տողի վրա փորագրված է արձանագրություն՝
Ի ՎԱՅԵԼ(ՈՒՄ)Ս ԱՂԱՅ ՅԱԿՈԲ ՆԱՒԱՍԱՐԴԵ(Ա)Ն ԱՐԾՐՈԻՆՈՅՆ ՀՈԳԵԿԻՑ ԵՂԲՕՐԴ ԻՄ(Ո)Յ ԸՆԾԱՅԵ(Ա)Լ Ի ԳՐԻԳՈՐ ԱՐՔԵՊ(Ի)Ս(ԿՈՊՈՍ)Է Տ(Է)Ր ԳԱՍՊԱՐԵ(Ա)Ն Ի ՆՇԱՆ ՍԻՐՈՅ. 1820: |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|