Արծաթաչափություն, քանակական անալիզի տիտրաչափական եղանակ։ Հիմնված է արծաթի նիտրատի՝ AgN03, տիտրված լուծույթների կիրառման վրա։ Հետազոտվող թույլ հիմնային կամ չեզոք լուծույթները տիարում են AgNՕ3 լուծույթով։ Որպես ինդիկատոր օգտագործում են CrO 4−2 իոնը, որը AgNO3–ի ավելցուկի հետ առաջացնում է անլուծելի կարմիր նստվածք՝ Ag2Cr04։

Տիտրման վերջնակետը կարելի է որոշել նաև ադսորբցիոն ինդիկատորներով կամ էլեկտրաքիմիական եղանակներով։ Հետազոտվող թթու լուծույթների դեպքում ավելացնում են AgN03^ լուծույթի ավելցուկ և ապա տիարում ռոդանիդով (ինդիկատոր է Fe+3)։ Արծաթաչափությունով մեծ ճշտությամբ որոշում են աղեր և թթուներ, որոնց անիոնները Ag+ կատիոնի հետ առաջացնում են նստվածքներ կամ կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ քլորիդներ, բրոմիդներ, յոդիդներ, ռոդանիդներ, ցիանիդներ ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 69 CC-BY-SA-icon-80x15.png