Ինդիկատոր (ուշ լատիներեն indicatoi - ցուցիչ, լատիներեն indico - ցույց եմ տալիս, որոշում եմ), սարք (հարմարանք, տարր), որն արտացոլում է պրոցեսների ընթացքը կամ դիտարկվող օբյեկտի վիճակը՝ ընկալման համար պատշաճ ձևով։ Կիրառվում են նաև հոտառության և շոշափելիքի օրգանների վրա ազդող ինդիկատորներ։ Մեծ խումբ են կազմում պատկերման ինդիկատորները, որոնք էլեկտրոնաճառագայթային խողովակի էկրանի վրա արտացոլում են օբյեկտի դիրքը տարածության մեջ, բնութագրերի փոփոխությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 334