Առլբերգ (գերմ.՝ Arlberg), լեռնազանգված Արևելյան Ալպերում` Ավստրիայի արևմուտքում` Ֆորարլբերգ և Տիրոլ նահանգների սահմանագծին։ Ամենաբարձր կետը Վալուգա լեռն է (2809 մ)։

Առլբերգ
Տեսակլեռնանցք
Երկիր Ավստրիա
Վարչատարածքային միավորSankt Anton am Arlberg?
Մասն էՏիրոլ
ԼեռնաշղթաVerwall Alps?
Բարձրություն (ԲԾՄ)1793 մետր

Անվանումը ծագում է Առլբերգ լեռնանցքի (1793 մ) անունից։ Մեկ այլ տարբերակի համաձայն` կարող է ծագել «Arlenbushes» թփերից, որոնք մեծ տարածում ունեն այդ տեղանքում։

Լեռան հարակից բնակավայրերն ու լեռնադահուկային առողջարաններն են Լեխը, Ցյուրսը, Սթուբենը, Սանկտ-Քրիստոֆը և Սանկտ Անտոն ամ Արլբերգը։

Ենթակառուցվածք խմբագրել

Լեռնանցքով անցնող հին ճանապարհը հայտնի էր XIV դարից։ Այն բարձած կենդանիների ոտնատեղերից առաջացած լեռնային փոքրիկ արահետ էր, երբ մարդիկ այդ տարածքով աղ և անհրաժեշտ այլ իրեր են տեղափոխել։ Սակայն Արլբերգի խիստ թույլ զարգացած լինելու պատճառով բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում մարդիկ խուսափել են լեռնանցքի այս ճանապարհից` նախընտրելով շրջանցել Ֆերնը կամ Իմենշտադ իմ Ալգոյը։ Տեքստիլ արդյունաբերության և փոստային ծառայությունների զարգացման հետ բարեկարգվեցին ճանապարհները, որոնք սկսեցին այստեղ հայտնվել 1824 թվականից սկսած։

Առլբերգի թունել խմբագրել

20-րդ դարում, ավտոմեքենաների հոսքի մեծացման հետ եղած ճանապարհները սկսեցին չբավարարել։ Այդ պատճառով էլ որոշվեց ավտոմեքենաների համար 14 կմ երկարությամբ թունել փորել Լանգենի և սանկտ Անտոն ամ Արլբերգի միջև։ 1974 թվականի հուլիսի 5-ին սկսվեցին շինարարական աշխատանքները, իսկ 1978 թվականի դեկտեմբերի 1-ին սկսվեց թունելի շահագործումը։ Թունելով անցումը վճարովի է, սակայն լեռնանցքի հին ճանապարհը անվճար է։ Կառույցի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ իրականում երկու թունել կա։ Տիրոլի կողմից այն, սկսվելով լեռնազանգվածի սկզբից, անցնում է Ռոզաննայի կիրճով և բարձրանում է վեր` Ֆորարլբերգի ուղղությամբ։

Արլբերգի երկաթուղին միացնում է Ինսբրուքն ու Բլուդենցը։ Սանկտ Անտոն ամ Արլբերգի և Լանգենի միջև 10.25 կմ երկարությամբ այն անցնում է Արլբերգի թունելով։


Տեսարան Շինդլերսպիցեից


Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առլբերգ» հոդվածին։