Արիկ Մելիքյան
կիրառական մաթեմատիկայի բնագավառի գիտնական
Արիկ Արտավազդի Մելիքյան (հոկտեմբերի 5, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2009), կիրառական մաթեմատիկայի բնագավառի գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1991), ՌԳԱ թղթակից անդամ։
Արիկ Մելիքյան ռուս.՝ Арик Артаваздович Меликян | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1944 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 6, 2009 (64 տարեկան) |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կիրառական մաթեմատիկա |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Գիտական ղեկավար | Ֆելիքս Չեռնոուսկո և Feliks Leonidovich Chernous'ko?[1] |
Եղել է գիտական ղեկավար | Նաիրա Հովակիմյան[1] |
Կենսագրություն Խմբագրել
1969 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտը։ 1974 թվականից եղել է Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտի դասախոս, 1977 թվականից, միաժամանակ՝ ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ[2]։
Գործունեություն Խմբագրել
Աշխատանքները վերաբերում են դինամիկայի խաղային խնդիրներում լավարկային (օպտիմալ), այդ թվում նաև եզակի (սինգուլյար) շարժումների կառուցման հարցերին[3]։
Երկեր Խմբագրել
- Игровые задачи управления и поиска., М., 1978 (համահեղինակ).
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ ՀՀ ԳԱԱ Արտասահմանյան անդամներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007