Արթուր Մորո (իսկական անունը՝ Աֆանասիյ Մատվերիչ Օսիպով, մայիսի 11, 1909(1909-05-11), Կրասնիե Կլյուչի, Buguruslanskiy Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1989(1989-01-13), Մոսկվա, ԽՍՀՄ), էրզիացի ժողովրդական բանաստեղծ, խմբագիր։  Արվեստագիտության դոկտոր[1] (1949): ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1935)[2]:

Արթուր Մորո
Ծնվել էմայիսի 11, 1909(1909-05-11)
ԾննդավայրԿրասնիե Կլյուչի, Buguruslanskiy Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 13, 1989(1989-01-13) (79 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Լեզուէրզյաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արթուր Մորոն ծնվել է 1909 թվականի ապրիլի 11-ին, Կլյուչովկա գյուղում (այժմ՝ Սամարայի նահանգի Պոխվիստնևսկի շրջանի Կրասնիե Կլյուչկի)։ Ունեցել է դժվար մանկություն։ Սովի պատճառով նրա հայրն աշխատանքի համար մեկնել է Սիբիր, աշխատել երկաթուղում։ Ընտանիքի հոգսերը մնացել են մոր ուսերին։ 1925 թվականին Մորոն մեկնել է Մոսկվա։ Պրոֆեսոր Պ. Գլուխովի (էրզիական «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթի խմբագիր) օգնությամբ Արթուր Մորոն ավարտել է ԽՍՀՄ ժողովուրդների Ցենտրիզդատ տպարանին կից Ֆաբրիկա-գործարանային աշակերտության դպրոցի ուգրո-ֆինական բաժինը և ստացել գրաշարի մասնագիտություն։ Որպես գրաշար աշխատել է «Якстере теште» տպագրությունում, իսկ երեկոյան շարունակել է ուսանել աշխատողների ֆակուլտետում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է «Вперед за Родину» դիվիզիոն թերթի խմբագիրը, կռվել է առաջնագծում։ Պատերազմի ավարտից հետո դասավանդել է Մոսկվայի և Մորդավայի բուհերում։

1945-1947 թվականներին ամուսնացած է եղել Ժարկովա Եկատերինա Սեմյոնովայի հետ (1903-1947)։

Մահացել է 1989 թվականի հունվարի 13-ին, Մոսկվայում։ Թաղված է հայրենի Կրասնիե Կլյուչի գյուղում[3]։

Աշխատություններ խմբագրել

Արթուր Մորոն իր առաջին բանաստեղծությունը գրել է տասնյոթ տարեկան հասակում։ Հենց այդ ժամանակ էլ վերցրել է «հնչեղ, երգային» կեղծանուն` Արթուր Մորո, Էրզիական моро «երգ» բառից։ Շարունակ զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Բանաստեղծի կենդանության օրոք էրզյան լեզվով և ռուսերեն տպագրվել է 16 գիրք։

Պարգևներ խմբագրել

  • Մորդովական ԻԽՍՀ վաստակավոր բանաստեղծ (1969)
  • Կարմիր Աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ

Հիշատակ խմբագրել

  • Տունը, որտեղ ծնվել է գրողը, փակցված է հուշատախտակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История Мордовии в лицах: Биогр. сб. кн. 2./ Сост.: П. Д. Грузнов, В. А. Чугунов и др. — Саранск: Тип. «Красный Октябрь», 1997. — 592 с. ISBN 5-7493-0100-1
  2. «В год литературы. Моро (Осипов) Артур Матвеевич (11.05.1909 – 13.01.1989) — Самарские судьбы». samsud.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Артур Моро». mordovlib.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  4. КАРАСЕВ, Вадим (2017 թ․ դեկտեմբերի 12). «Дом под соломенной крышей». Волжская коммуна. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել