Արթուր Կարապետյան (դերասան)
հայ դերասան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Կարապետյան (այլ կիրառումներ)
Արթուր Ամիրանի Կարապետյան (ապրիլի 10, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2016)[1]։
Արթուր Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Սաթիկ Հախնազարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասանուհի Սաթիկ Հախնազարյանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Կարապետյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցը, 1988 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1987-1992 թվականներին աշխատել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում, 1995 թվականին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, 1996 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 1993-2004 թվականներին որպես հաղորդավար աշխատել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն[2]։
Ներկայացումներ
խմբագրել- «Անիվների վրա»
- «Ոտքի դատարանն է գալիս»
- «Սովյալներ»
- «Անտիգոն»
- «Մկան թակարդ, կամ փորձում ենք Համլետ»
- «Ամպեր»
- «Գիշատիչների խնջույքը»
- «Տեր, մի թող մեզ անտեր»
- «Ատամնաբույժն արևելյան»
- «Ամեն տարի՝ նույն օրը»
- «Ինչ այն զինվորը, ինչ այս»
- «Վերջին կանգառ»
- «Թակարդ Ստալինի համար»
- «Մորգանի խնամին»
Ֆիլմեր
խմբագրել- «Սպանված աղավնի»
- «Հովիվը»
Հեռուստասերիալներ
խմբագրել- «Աննա»[3]
- «Ավազե դղյակ»
- «Հարս չկա»
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակ «Անտիգոնե» ներկայացման համար, Ուկրաինա (2000), Մակոդենիա (2004)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2001
- «Արտիստ» մրցանակ, 2007
- ՀԹԳՄ մրցանակ, 2010,
- «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալ, 2015
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Zarkfoundation - Արթուր Կարապետյան». zarkfoundation.com.
- ↑ «Արթուր Կարապետյան. «Սերիալը հեշտ ընկալելի գիրք է» | Ասպարեզ». asparez.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.