Սաթիկ Հախնազարյան
հայ դերասանուհի
Սաթիկ Ցոլակի Հախնազարյան (հուլիսի 11, 1966, Նալբանդյան, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2016)[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Նալբանդյան, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1988) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Արթուր Կարապետյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Արթուր Կարապետյանի կինը։
Կենսագրություն Խմբագրել
Սաթիկ Հախնազարյանը ծնվել է Հոկտեմբերյանի շրջանի Նալբանդյան գյուղում։ Ավարտել է Նոր-Արտագերսի դպրոցը, 1988 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1987-1992 թվականներին եղել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայի, 1996-2001 թվականներին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի, 1997 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի[2]։
Ներկայացումներ Խմբագրել
- Տիկին Դիտման, Մայր՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
- Դոլորես՝ Վիլյամ Սարոյանի «Սովյալները»
- Իսմենե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
- Մարթա Իզաբելա՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
- Զառա՝ Գ. Խուգանի «Իմ զոքանչը»
- Սիլվիա՝ Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության»
- Ֆլորենս՝ Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը»
- Դորիս՝ Բ. Սլեյդի «Ամեն տարի՝ նույն օրը» («Արտավազդ» մրցանակ)
- Խեղկատակ՝ Կարինե Խոդիկյանի «Ձոն խեղկատակին»
- Գոհար՝ Գ. Սարգսյանի «Վեց սիրահարված խենթ»
- Սպիտակ դիմակ՝ Արիստոփանեսի «Լիսիստրատե»
- Արուս՝ Ժիրայր Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր»
- Լուչիա՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
- Նազանի՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Ազգային գործիչը»
- Մագթաղինե՝ «Մորգանի խնամին»
- Արփենիկ՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը»
- Բելոտելովա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
- Լառա՝ Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա»
- Բուժքույր՝ Ժորա Հարությունյանի «Բաբիկը և ուրիշները»
- Ժակլին՝ Մ. Կամուլետտիի «Սիրային իրարանցում»
- Լենա՝ Ն. Պտուշկինայի «Վեցնոցները»
- Մարոտտա՝ Մոլիերի «Ծիծաղելի սեթևեթուհիներ»
- Բեատրիչե՝ Ն. Ադալյանի «Լոմբարդ»
- Սալոմե՝ Գաբրիել Սունդուկյանի «Ձեր Աստվածը փողն է»
- Մելինե՝ Ք. Յալչընի «Հոգիս ձեզմով կխայտա»
- Պատգամավոր՝ Ռոդոլֆո Սանտանա «Հարդասենյակ կանանց համար»
Ֆիլմեր Խմբագրել
Պարգևներ, մրցանակներ Խմբագրել
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Կանացի լավագույն դերակատարման համար», 2007
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2016
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի», 2019
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2016-11-19
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Սաթիկ Հախնազարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-27-ին։ Վերցված է 2016-11-19