Բացել գլխավոր ցանկը

Արթուր Գևորգյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Արթուր Ալեքսանդրի Գևորգյան (1984 թվական, նոյեբերի 22, ԽՍՀՄ, Թուրքմենստան, քաղաք Աշխաբադ)՝ թուրքմենական ֆուտբոլիստ, «Կիզիլկում» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Football pictogram.svg
Արթուր Գևորգյան
Քաղաքացիությունը Flag of Turkmenistan.svg Թուրքմենստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1984(1984-11-22)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Աշխաբադ, Turkmen Soviet Socialist Republic, ԽՍՀՄ

Բովանդակություն

Անձնական կյանքԽմբագրել

Արթուր Գևորգյանը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Թուրքմենական ԽՍՀ Աշխաբադ քաղաքում։ Աշխաբադի «Նիսա» ֆուտբոլային ակումբի շրջանավարտ։ Առաջին մարզիչը եղել է Բորիս Գրիգորյանցը։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Կենսագրություն և գործունեությունԽմբագրել

2004-ից 2005 թվականներին հանդես է եկել թուրքմենական «Շագադամ»-ի կազմում։ 17 խաղում խփել է 2 գոլ։ 2005 թվականին տեղափոխվել է ղազախական «Եսիլ-Բոգատիր» ֆուտբոլային ակումբ, որտեղ 12 խաղում իր անվան տակ գրանցել է 1 գոլ։ Ակումբի կազմում հանդես է եկել մինչև 2006 թվականը[2]։

2006 թվականին վերադառնում է Թուրքմենստան և հանդես գալիս մայրաքաղաքային ակումբի՝ «Աշխաբադ»-ի կազմում։ Այստեղ հանդես եկավ 23 խաղում և խփեց 8 գնդակ։ Ակումբի կազմի մեջ մնաց մինչև 2007 թվականը։ 2007 թվականին տեղափոխվեց ուզբեկական «Շուրթան» ֆուտբուլային ակումբ։ Հենց այդ տարի էլ առաջին անգամ հանդես եկավ Թուրքմենստանի ազգային հավաքականի կազմում։ «Շուրթան»ի կազմում մինչև 2010 թվականը մասնակցել է 95 խաղի և դարձել 24 գոլի հեղինակ։ 2010-2011 թվականներին հանդես է եկել տաշքենդական Պախտակորում, որի կազմում անցկացրած 23 խաղում խփել է 2 գոլ։

2011 թվականից հանդես է գալիս կարշիական «Նասաֆ»-ի կազմում։ Հենց այդ տարի էլ ակումբի հետ նվաճում է արծաթե մեդալներ Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնությունում և դուրս է գալիս եզրափակիչ Ուզբեկստանի գավաթի խաղարկությունում։ Դառնում ԱՖԿ գավաթակիր[3] և ձեռք է բերում «ԱՖԿ գավաթի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ» տիտղոսը[4]: 2013 թվականին դառնում է Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մրցաշրջանում ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ իր անվան դիմաց ունենալով 18 գնդակ[5], ինչպես նաև կոչվում է ակումբի լավագույն լեգեոներ և ամբողջ առաջնության ամենաարժեքավոր ֆուտբոլիստ[6][7]: 2014 թվականի ապրիլի 26 ին Մաշալի դեմ կայանալիք խաղում դառնում է Հեթ-տրիկի հեղինակ: 2014 թվականին դառնում է Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնութան բրոնզե մեդալակիր և լավագույն ռմբարկու՝ 18 գնդակով[8]: Այնուհետև, լինելով ակումբի լավագույն խաղացողներից մեկը, կրում է պատվավոր ավագի թևկապը: 2016 թվականի հուլիսին արդեն տարածվել էր նրա տաշքենդական «Լոկոմոտիվ» տեղափոխության լուրը[9]: 2018 թվականի մայիսի 22 ին, մայրաքաղաքի «Լոկոմոտիվի» դեմ կայացած խաղում, խփել է իր արտասահմանյան կարիերայի 125-րդ գոլը[10]:

ՁեռքբերումներԽմբագրել

  • «Նասաֆ»
  • խմբակային.
    • Ուզբեկստանի գավաթի մրցանակակիր: 2015
    • Ուզբեկստանի չեմպիոնատի արծաթե գավաթակիր: 2011
    • Ուզբեկստանի չեմպիոնատի բրոնզե գավաթակիր: 2013, 2014, 2015
    • Ուզբեկստանի գավաթի ֆինալիստ: 2011, 2012, 2013
    • Ուզբեկստանի սուպերգավաթի մրցանակակիր (1): 2016
  • անձնական:
    • «ԱՖԿ Գավաթի ամենաթանկ խաղացող» մրցանակակիր: 2011
    • Ուզբեկստանի ամենաթանկ խաղացող: 2013
    • Ուզբեկստանի Բարձրագույն Լիգայի լավագույն հարձակվող (1): 2014
    • Ուզբեկստանի Բարձրագույն Լիգայի լավագույն լեգիոներ: 2013, 2014

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել