Արթուր Բյուչեմփ
Արթուր Բյուչեմփ (անգլ.՝ Arthur Beauchamp, 1827 - ապրիլի 28, 1910), Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ։
Արթուր Բյուչեմփ | |
---|---|
Ծնվել է | 1827 |
Մահացել է | ապրիլի 28, 1910 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Նոր Զելանդիայի պառլամենտի անդամ |
Երեխաներ | Harold Beauchamp? |
Կենսագրություն
խմբագրելԲյուչեմփը Նոր Զելանդիա է եկել Ավստրալիայից, 1861 թվականի փետրվարի 23-ին։ Կյանքի մեծ մասը նա ապրել է Սաութ Այլենդի տարբեր բնակավայրերում։ Նրա որդին՝ Հարոլդ Բյուչեմփը, ճանաչում է ձեռք բերել որպես Նոր Զելանդիայի բանկի կառավարիչ։ Հարոլդ Բյուչեմփը նաև գրող Քեթրին Մենսֆիլդի հայրն էր։ Արթուր Բյուչեմփը Նոր Զելանդիայի պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված պատգամավոր էր 1866 թվականից մինչև 1867 թվականը՝ երբ հրաժարական տվեց[1]։ Նա նաև աշխատել է Մարլբորոյի մարզային խորհրդում և հատկապես հայտնի է իր 10-ժամանոց ելույթով այդ խորհրդում, երբ փորձ արվեց մարզային կենտրոն դարձնել Բլենհայմը՝ Փիքտոնի փոխարեն[2]։ 1866 թվականին նա դատական կերպով հետապնդում էր Նոր Զելանդիայի պառլամենդի ներկայացուցիչների պալատի խոսնակ Դևիդ Մոնրոյին։ Այդ ժամանակ պատգամավորների արտոնությունների աստիճանը դեռևս ստույգ սահմանված չէր, ընտրված հանձնաժողովը որոշել է, որ գործը կարող է շարունակվել միայն խորհրդարանական նիստերից հետո[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wilson, James Oakley (1985) [First ed. published 1913]. New Zealand Parliamentary Record, 1840–1984 (4th ed.). Wellington: V.R. Ward, Govt. Printer. էջ 183. OCLC 154283103.
- ↑ «Marlborough Express—30 April 1910—OBITUARY». paperspast.natlib.govt.nz. 2011. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Appendix to the Journals of the House of Representatives—1866 Session I—F-06 REPORT OF A SELECT COMMITTEE ON PRIVILEGES OF MEMBERS OF PARLIAMENT». atojs.natlib.govt.nz. 1866. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.