Արթուր Բերզինշ
Արթուր Բերզինշ (լատիշերեն՝ Artūrs Bērziņš, ապրիլի 20, 1983, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ ժամանակակից նկարիչ, երաժիշտ, որի աշխատանքներին բնորոշ են նեոսիմվոլիստական ոճը, թվայնացված արվեստի (digital art) տարրերի կիրառումը։
Արթուր Բերզինշ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կայք | berzinsh.lv/lv berzinsh.lv/en berzinsh.lv/ru |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Բերզինշը ծնվել է 1983 թվականի ապրիլի 20-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ 2005 թվականին ընդունվել է արվեստի լատվիական ակադեմիայի[1] Visual դիտողական հաղորդակցության բաժանմունքը[2], որտեղ 2009-ին ստացել է բակալավրի, երեք տարի անց՝ մագիտրոսի աստիճան։ 2010 թվականին Weirdworm.com կայքէջը նրան ներառել է վերջին հարյուրամյակի արտասովոր արվեստի թոփ 10 ներկայացուցիչների ցանկում[3]։
2011 թվականին Բերզինշն անդամագրվել է[4] Լատվիայի նկարիչների միությանը[5]։
2001 թվականից սկսած՝ նա մասնակցել է ավելի քան հիսուն ցուցահանդեսների։ 2014-ին նրա Milk («Կաթ») նկարը ընդգրկվել է Լուչիանո Բենետոնի (Luciano Benetton) արվեստի գործերի "Imago Mundi" («Աշխարհի պատկեր») հավաքածուի մեջ[6]։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 2014 - "National Post-romanticism" («Ազգային պոստ-ռոմանտիզմ», "Bastejs" պատկերասրահ, Ռիգա)[7]։
- 2012 - "Forgotten Dream Shop" («Երազների մոռացված վաճառասրահ»)(Gertrudes 110, Ռիգա).[8]
- 2011 - "Biopunk" (Happy Art Museum, Galleria Riga,Ռիգա)[9]
- 2010 - "Ընդերքի ներսում" ("Pegazs" պատկերասրահ, Ռիգա)[10]
- 2009 - "Coca-ine from LV" ("Pegazs" պատկերասրահ, Ռիգա).[11]
Նկարազարդումներ
խմբագրել1998 թվականից Բերզինշը զբաղվում է երաժշտական խտասկավառակների տուփերի պատկերազարդումներով, գրքերի նկարազարդումներով։ 2015 թվականին նրա պատկերազարդմամբ է թողարկվել անգլիական «Cradle of Filth» («Հավատի օրրան») երաժշտախմբի «Hammer of the Witches» («Վհուկների մուրճը») ալբոմը։ Նա նկարազարդել է նաև Սթիվեն Քինգի[12][13], Նիլ Գեյմանի, Թերրի Պրաչետի[14], Ուրսուլա լը Գուինի[15], Պատրիկ Ռոտֆուսի[16][17], Գրեգորի Դեյվիդ Ռոբերթսի[18] և այլ հեղինակների գրքերի լատվիական հրատարակությունները։
Արվեստի քննադատները բարձր են գնահատում Արթուր Բերզինշի արվեստը և դրվատանքով են արտահայտվում նրա աշխատանքների չափազանց տպավորիչ ու միանգամայն ինքնատիպ ոճի մասին[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «LMA». Lma.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «vkn». Vkn.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Top 10 of Weird Art». Weird Worm. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «LMS – Sabiedriskā labuma biedrība Latvijas Mākslinieku savienība». Biedri.lms.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Aktualitātes». Lms.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Imago Mundi». Imagomundiart.com. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Artūrs Bērziņš. Tautiskais postromantisms :: KulturasDiena.lv». Diena.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Rīgā atklās provokatīvu mākslas darbu izstādi – DELFI». Delfi.lv. 2012 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «P3LICAN PARTISANS SUBCULTURE: 9.SEPTEMBRĪ: Artūra Bērziņa gleznu izstādes "BIOPANKS" atklāšana @ Galerija RĪGA / Afterparty – DVĒSELES SPOGULIS @ BUBAMARA». P3licanwebzine.blogspot.com. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Studija». Studija.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Artūra Bērziņa personālizstāde "Coca-Ine from LV" | Izklaide & Kultūra». Tvnet.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Stīvens Kings. «Zvaigzne ABC – Mirdzums». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ Stīvens Kings. «Zvaigzne ABC – Kerija». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Nīls Geimens, Terijs Prečets. «Zvaigzne ABC – Labas zīmes». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ursula K. Le Guin. «Janis Roze – Tumsas kreisā roka». janisroze.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
- ↑ Patrick Rothfuss. «Janis Roze – Veja vards». janisroze.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Patrick Rothfuss. «Zvaigzne ABC – Vieda vīra bailes». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Gregory David Roberts. «Janis Roze – Šāntarāms». janisroze.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Studija». Studija.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.