Արթուր Բախտամյան

հայ լրագրող, հեռուստահաղորդավար

Արթուր Լեոնիդի Բախտամյան (հունվարի 28, 1963(1963-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ, լրագրող[1]։

Արթուր Լեոնիդի Բախտամյան
Ծնվել էհունվարի 28, 1963(1963-01-28) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
Աշխատանք1988-ից
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1963 թ. հունվարի 28-ին Երևանում։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է ՀԽՍՀ Պետկինոյի «Ֆիլմ» թերթում՝ ժամանակակից հայ կինոյի թեմաներով տպագրվել է հանրապետական և միութենական մամուլում։ 1989 թ-ից աշխատել է Հեռուստառադիոպետկոմում՝ որպես խմբագիր, այնուհետև՝ կինոծրագրերի բաժնի վարիչ։ Հեղինակել և վարել է «Կինոճեպընթաց» ծրագիրը։ Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ հիմնել է «Ասուպ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը։ Ղարաբաղյան հակամարտության տարիներին, որպես ԱՄՆ-ում «Հորիզոն» հեռուստաընկերության թղթակից, ռեպորտաժներ է պատրաստել ռազմաճակատի թեժ կետերից։ 1996-1999 թթ եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստատեսային մարաթոնների կազկոմիտեի անդամ, առաջին «ՀայFM 105.5» անկախ ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավար, «Ռադիոբուրգ» ռադիոկայանի համահիմնադիր, տնօրեն։ 1999-2003 թթ.-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությունում հեղինակել և վարել է «Կեսգիշերային ճեպընթաց» ծրագիրը։ Բազմաթիվ հեռուստանախագծերի, ակցիաների հեղինակ և ռեժիսոր է։ Հայաստանի կինոքննադատների ասոցացիայի, Հեռուստատեսային արվեստի և գիտության միջազգային ակադեմիայի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ է։ 2006 թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ և ռեժիսոր է՝ «Հաբեշական օրագիր», «Հայոց հարց», «Մենք հայ ենք», «Հայուհու խորհուրդը», «Պղնձասար», «Էքսպրեսիա», «Երկիր Նաիրի», «Հայերի Վենետիկը» և այլն։ Վերջին ֆիլմն արժանացել է «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակին[2]։

Պարգևներ խմբագրել

2007 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արթուր Բախտամյան Արխիվացված 2014-10-27 Wayback Machine Հ1
  2. «AV Production - Արթուր Բախտամյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել