Արթուր Ավագյան (աշխարհագրագետ)
հայ աշխարհագետ, ջրաբան
Արթուր Բորիսի Ավագյան (հուլիսի 19, 1920[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ աշխարհագետ, ջրաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1985)։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1991)։
Արթուր Ավագյան ռուս.՝ Артур Борисович Авагян | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1920[1] Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | 2003 Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և ջրաբան |
Հաստատություն(ներ) | Ջրային հիմնահարցերի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Ջրաբանություն և աշխարհագրություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1948) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1973) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Ավագյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 19-ին, Մոսկվա քաղաքում (Ռուսաստան)։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ջրային հիմնահարցերի ինստիտուտի բաժնի, լաբորատորիայի վարիչ, գլխավոր գիտաշխատող, փոխտնօրեն[2]։
Աշխատանքները վերաբերում են ջրամբարների ստեղծման և շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությանը, ներքին ջրային ավազանների արդյունավետ, համալիր օգտագործման հարցերին։
Արթուր Ավագյանը մահացել է 2003 թվականին, Մոսկվայում։
Անդամակցություն
խմբագրել- Ջրաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
Երկեր
խմբագրել- Водохранилища в современном мире, М., 1979.
- Водохранилища: [справочное издание], Артур Борисович Авакян, В. П. Салтанкин и В. А. Шарапов, Москва, Мысль,1987, 323 с.
- Полюшкин, Алексей Александрович. Наводнения. М., 1989.
- Водные проблемы: мифы и реальность. М., 1991.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13296
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ավագյան (աշխարհագրագետ)» հոդվածին։ |