Արթուր Ավագյան (աշխարհագրագետ)

հայ աշխարհագետ, ջրաբան

Արթուր Բորիսի Ավագյան (հուլիսի 19, 1920(1920-07-19)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ աշխարհագետ, ջրաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1985)։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1991)։

Արթուր Ավագյան
ռուս.՝ Артур Борисович Авагян
Ծնվել էհուլիսի 19, 1920(1920-07-19)[1]
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել է2003
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և ջրաբան
Հաստատություն(ներ)Ջրային հիմնահարցերի ինստիտուտ
Գործունեության ոլորտՋրաբանություն և աշխարհագրություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1948)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1973)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արթուր Ավագյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 19-ին, Մոսկվա քաղաքում (Ռուսաստան)։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ջրային հիմնահարցերի ինստիտուտի բաժնի, լաբորատորիայի վարիչ, գլխավոր գիտաշխատող, փոխտնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են ջրամբարների ստեղծման և շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությանը, ներքին ջրային ավազանների արդյունավետ, համալիր օգտագործման հարցերին։

Արթուր Ավագյանը մահացել է 2003 թվականին, Մոսկվայում։

Անդամակցություն խմբագրել

  • Ջրաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

Երկեր խմբագրել

  • Водохранилища в современном мире, М., 1979.
  • Водохранилища: [справочное издание], Артур Борисович Авакян, В. П. Салтанкин и В. А. Шарапов, Москва, Мысль,1987, 323 с.
  • Полюшкин, Алексей Александрович. Наводнения. М., 1989.
  • Водные проблемы: мифы и реальность. М., 1991.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13296
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։