Արթուր Աղաբալյան

մոլեկուլային վարակաբան

Արթուր Ստեփանի Աղաբալյան (հունիսի 3, 1938(1938-06-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլեկուլային վարակաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1999): Բժշկական ծառայության փոխգնդապետ (2001):

Արթուր Աղաբալյան
Ծնվել էհունիսի 3, 1938(1938-06-03)[1] (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՂազախական ազգային բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1993)

Կենսագրություն խմբագրել

Արթուր Աղաբալյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 3-ին, Երևանում։ 1965 թվականին ավարտել է Ալմա Աթայի բժշկական ինստիտուտը։ 1966-1985 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1985-1993 թվականներին՝ Պրոկտոլոգիայի ինստիտուտի կլինիկաախտորոշման բաժնի վարիչ։ 1994-1995 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1994-2002 թվականներին՝ ամբիոնի վարիչ[2]։

Աղաբալյանն առաջին անգամ անջատել և ֆիզքիմիական ու էլեկտրոնամանրադիտակային եղանակներով բնութագրել է pseudomonas putida և turingiensis բակտերիաների պլազմիդային ԴՆԹ-ները։ Առաջարկել է մարդու հաստ աղիքում ուռուցքային աճի վաղ ախտորոշման կենսաքիմիական չափանիշներ։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1999)[3]
  • ՀՀ ԳԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ
  • «Հայաստանի կենսաբանական ամսագրի» խմբագրական խորկրդի անդամ
  • «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» ամսագրի անդամ

Պարգևներ խմբագրել

  • ԵՊԲՀ ոսկե մեդալ (2000)
  • Բժշկական ծառայության փոխգնդապետ (2001)

Երկեր խմբագրել

  • Агабалян А. С., Молекулярные основы биологии арбовирусов, М., 1973 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11501
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. www.raen.am http://www.raen.am/members/a5.html. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики, Ер., 1998, 276 с.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Աղաբալյան» հոդվածին։