Արթուրը և մինիպուտները (վեպ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուրը և մինիպուտները (այլ կիրառումներ)

Արթուրը և մինիպուտները Լյուք Բեսսոնի «Արթուր» շարքի առաջին գիրքը, որտեղ պատմվում է տասնամյա Արթուրի արկածների մասին, որոնք տեղի են ունենում փոքրիկ մինիպուտների երկրում։ Գիրքը լույս է տեսել 2004 թ.-ին։

Արթուրը և մինիպուտները
ֆր.՝ Arthur et les Minimoys
ՀեղինակԼյուկ Բեսոն
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՇարքԱրթուրի մասին պատմող շարք
ՀաջորդԱրթուրը և Արգելված քաղաքը
Հրատարակման տարեթիվ2002
ԳՄՍՀ2-910753-22-0
OCLC494011971 և 172869690

Ստեղծման պատմությունը խմբագրել

Ի տարբերություն այլ գրողների՝ հեղինակը սկզբում սցենարը գրեց ֆիլմի համար, հետո որոշեց, որ ֆիլմի սցենարով կարելի է նաև գիրք գրել։ Գրելը տևեց հինգ տարի և բաժանվեց երկու գրքի մեջ։ Վեպը այնքան մեծ տարածում գտավ, որ պլանավորված երկու գրքի փոխարեն գրվեց չորս գիրք։ Բեսոնի խոստովանությամբ՝ վեպի առաջին գիրքը պատմում է իր իսկ մանկության մասին, իսկ Արթուրի կերպարը՝ (մինիպուտի վերածվելուց հետո) դա հենց իր կերպարն է։

Բովանդակությունը խմբագրել

Փոքրիկ Արթուրը, կարդալով Աֆրիկայում իր պապիկի արկածների մասին պատմող հին գիրքը, ուզում է գանձ գտնել, որպեսզի օգնի իր տատիկին։

Էկրանավորումը խմբագրել

Մուլտֆիլմը ստեղծեց ֆրանսիական BUF Compagnie կազմակերպությունը, որը վարձել էր ավելի քան 100 անիմատորների, որոնցից շատերը ֆրանսիական անիմատորների դպրոցներից էին և չունեին փորձ։ Պրեմիերան տեղի ունեցավ 2006 թ. նոյեմբերի 29-ին։

Հղումներ խմբագրել

«Արթուրը և մինիպուտները» — պաշտոնական կայք