Արեֆևի փողոց (Դոնի Ռոստով)
Արեֆևի փողոց (ռուս.՝ Улица Арефьева), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Պերվոմայսկի շրջանում, Օրջոնիկիձե ավանում։ Անվանվել է ժողովրդական աշխարհազորի Ռոստովի հրաձգային գնդի 3-րդ գումարտակի շտաբի պետ, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Անդրեևիչ Արեֆևի (1915-1942) պատվին։ Սկիզբ է առնում Մոլոդյոժնայա փողոցից և ավարտվում Պանֆիլովականների փողոցի հետ հատումով։ Մինչև 1966 թվականը կոչվել է Պրյամայա փողոց[1]։ Երկարությունը 1,3 կիլոմետր է։
Արեֆևի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 1,3 կմ |
Փոստային ինդեքս | 344020 |
Նկարագրություն
խմբագրելԴոնի Ռոստով քաղաքի Արեֆևի փողոցը սկսվում է Մոլոդյոժնայա փողոցից, հատում Դեկտեմբերի 12-ի, Կոնստիտուցիոննայա փողոցները, Հոկտեմբերի 20-ամյակի պողոտան, Կեմերովսկայա, Կալուժսկայա, Գլինկայի, Մուրմանսկայա, Կամսկայա, Վոլժսկայա, Հունիսի 26-ի, Դվինսկայա, Պեչորսկայա, Լեսոզաշչիտնայա փողոցները և ավարտվում Պանֆիլովականների փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1300 մետր է։ Փողոցում կա համարակալված 102 շինություն։
Արեֆևի փողոցի փոստային դասիչն է՝ 344020։
Փողոցն անվանվել է ժողովրդական աշխարհազորի Ռոստովի հրաձգային գնդի 3-րդ գումարտակի շտաբի պետ, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Անդրեևիչ Արեֆևի (1915-1942) պատվին։ Դոնի Ռոստովի շոգեքարշաշինական գործարանի տեխնիկական բյուրոյի պետը Հայրենական մեծ պատերազմ է մեկնել կամավոր։ 1941 թվականի աշնանը ավագ լեյտենանտ Արեֆևը և նրա մարտիկները Դոն գետի երկաթուղային կամրջի տարածքում հայտնաբերել և ոչնչացրել են ֆաշիստական կրակակետեր։ 1942 թվականին Ռոստովի համար համառ մարտերում Արեֆևի աշխարհազորայինների խումբը մի քանի ժամ հետ է մղել հակառակորդի գրոհը։ Արեֆևը զոհվել է թշնամու գնդակից։ 1966 թվականին Պրյամայա փողոցը վերանվանվել է նրա պատվին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Улица Арефьева (Ростов-на-Дону, Первомайский район)». Վերցված է 2019 Մայիս 9-ին.