Հարել Սկաաթ (եբրայերեն՝ הראל סקעת‎, օգոստոսի 8, 1981(1981-08-08)[1], Կֆար Սավա, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելացի երգիչ, երգերի հեղինակ։ Իսրայելի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում։ Բաց նույնասեռական է։

Հարել Սկաաթ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունהראל סקעת
Ծնվել էօգոստոսի 8, 1981(1981-08-08)[1] (42 տարեկան)
Կֆար Սավա, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել
Երկիր Իսրայել
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2004–ներկա
ԼեյբլHed Arzi Music, Aroma Music (2009 թվականից)
ԿրթությունԲեյթ Ցվի
ԱմուսինԻդան Ռոլ
ԿայքՊաշտոնական կայք
 Harel Skaat Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարել Սկաաթը ծնվել է Կֆար Սավա քաղաքում (Իսրայել), եմենյան հրեաների ընտանիքում։ Հարելը ընտանիքում միջնեկ երեխան է, ունի ավագ քույր և կտրսեր եղբայր։ Բեմական կարիերան սկսել է շատ երիտասարդ տարիքում։ Ձայնային տաղանդը տեսանելի էր մանկուց։ Հարելի հայրը սովորեցրել է նրան երգել, նրա համար կիթառ նվագելով։ Այդ տարիներին Հարելը մասնակցել է բազմաթիվ մանկական շոուների և համերգների։ 6 տարեկանում նա հաղթել է Կֆար Սավայում կազմակերպված երաժշտական մրցույթին, ինչպես նաև հայտնվել է «Պարպար նեհմադ» հեռուստատեսային շոուուի դրվագներից մեկում։

Պատանեկան հասակում Հարելը 3 տարի սովորել է դաշնամուր նվագել։ Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակում ծառայություն անցնելու տարիներին, երգել է բաժնի երիտասարդական անսամբլում։ Զինվորական ծառայությունից հետո նա ընդունվել է «Բեյթ Ցվի» քոլեջ, որը մասնագիտացած է արվեստի ոլորտում։ Սակայն հասնելով լուրջ հաջողությունների, Հարելը թողեց ուսումը։

2010 թվականի հոկտեմբերին նա իր նույնասեռականության մասին խոսել է վավերագրական ֆիլմում, որը նկարահանվել է Իսրայելի հեռուստաալիքի կողմից[2]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Harel Skaat (2006)
  • Dmuyot (2009)
  • Eurovision 2010 (EP) (2010)
  • Shuv Meushar (2012)

Սինգլներ խմբագրել

  • Ein Od Si'kui (2002)
  • Ve'at (2006)
  • Kama Od Efshar (2006)
  • Mashehu Mimeni (2006)
  • Kol Hatziporim (2006)
  • Im Hu Yelech (2007)
  • Muvan Li Achshav (2009)
  • Boi Ha Yom (2009)
  • Sof (2009)
  • Od Yair Alay (2009)
  • Milim (2010)
  • Od Tihye Li Ahava(2011)
  • 21st Century(2011)
  • How Many More Ways (2011)

Եվրատեսիլ 2010 խմբագրել

Արելը նաև մասնակցել է Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին և ներկայացրել Իսրայելը իր Milim երգով հավաքելով 71 միավոր, զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Nevo, Asaf (2010 թ․ հոկտեմբերի 22). «הראל סקעת מודה בנטיותיו המיניות» [Harel Skaat Comes Out] (Hebrew). mako. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարել Սկաաթ» հոդվածին։