Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգի (այլ կիրառումներ)

Արեգի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում։ Գտնվում էր Ակն քաղաքից անմիջապես հարավ՝ նրա զառիթափի ծայրամասում, ծառաստանների մեջ։

Գյուղ
Արեգի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներԱրեգի թաղ, Արեգին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև 1895 թ.)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև 1895 թ.)
Ժամային գոտիUTC+3

Ակն քաղաքից բաժանված էր մի փոքրիկ հողամասով, որտեղով հոսում էր առվակ։ Տեղացիներն այն կոչում էին Արեգի ձոր։ Բնակավայրը Ակնին շատ մոտ լինելու պատճառով այն համարվել է քաղաքի արվարձանը։ Արեգին Ակնի մեծահարուստների համար հանդիսանում էր ամառանոց։

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները․

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղն իր արևահայաց դիրքի պատճառով կոչվել է Արեգին։ Բնակիչները գյուղի անվանումը մեկնաբանում են որպես «Արև այգի»։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1896 թվականի կոտորածների ժամանակ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու զանազան արհեստներն էր։ Որոշները զբաղվում էին պանդխտությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Արեգի բարձունքի վրա գտնվում էր Ս. Գրիգոր Լուսավորչի մատուռը և ուխտատեղին։ Գետահովտի աջ կողմում գտնվում էր Ս. Կոզմոսի և Ս. Դամիանոսի վանքը։ Վանքի դիմաց ընկած էր գյուղի գերեզմանատունը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 419

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն