Ռենդերինգ ՝(անգլ. rendering-<<վիզուալիզացիա>>) տերմին համակարգչային գրաֆիկայում [1]: Ռենդերինգն օգտագործվում է համակարգչային ծրագրի միջոցով ՝ տրված մոդելի ( 2D առարկայի) 3D պատկերը ստանալու համար։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Ռենդերինգն 3D մոդելավորման ամենամեծ ենթաթեմաներից է և գործածության մեջ այն միշտ կապված է մյուսների հետ։ Ռենդերինգն ամենավերջին քայլն է ՝ մոդելին և անմիացիաներին վերջին տեսքի բերելու համար։Համակարգչային գրաֆիկայի բարդության աճի հետ մեկտեղ, սկսած 1970-ական թվականներից ռենդերինգ գործողություննը դարձել է ավելի հստակ և ճանաչված։ Ռենդերինգն օգտագործվում է ճարտարապետության, վիդեո խաղերի, սիմուլյատորների, ֆիլմերի և հեռուստատեսային վիզուալ էֆեկտների մեջ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է տարբեր հատկությունների և տեխնիկաների օգտագործում։3D ռենդերինգով ստեղծված պատկերները հիմնականում օգտագործվում են գովազդային նպատակներով։Դուք կարող եք տեսնել այսպիսի պատկերավորումներ անգամ քաղաքի լույսերի և գովազդային բանեռների վրա։ Մի շարք պատկերներ, ստեղծված ռենդերինգի միջոցով, հասանելի են համացանցում և ենթակա են օգտագործման։ Ռենդերինգը մանրակրկիտ իրականացված ինժիներական ծրագիր է , որը հիմնված է վիզուալ ընկալման, լուսային ֆիզիկայի, մաթեմատիկայի վրա։ Չնայած, որ ռենդերինգի մեթոդների տեխնիկական դետալները տարբերվում են, բոլոր դժվարությունները ռենդերինգում հաղթահարելի են , երբ օգտագործում ենք ռենդերինգի համար օգտագործվող սարքը,որը կոչվում է GPU։ GPU-ն սարք է, որը միանում է CPU-ին՝ իրականացնելու ռենդերինգի համար կատարվող հաշվարկները։Օրինակ, եթե պատկերը պետք է ունենա բնական լույս՝ ավելի իրական երևալու համար, ապա գոյություն ունի հատուկ հավասարություն,որը լուծելով , կարող ենք պատկերին ավելացնել լուսավորություն։

Ռենդերինգն ըստ քայլերի խմբագրել

Չնայած նրան,որ 2D պատկերների 3D ռենդերինգի ընթացքը բաժանված է փուլերի՝ 3D արտիստները ոչ միշտ են հետեւում քայլերի հաջորդականությանը և կարող են աշխատանքի ընթացքում բաց թողնել որոշները[2]։

Քայլ 1։ Հասկանալ պատվիրատուի պատկերացումները խմբագրել

Մոդել պատրաստելու համար 3D արտիստին անհրաժեշտ է հասկանալ տրված խնդիրը։ Օգտագործելով ծրագրեր, սկեչեր և պատվիրատուի կողմից ներկայացված պատկերը ՝ 3D արտիստը սկսում է վիզուալացնել պատկերը մտքում։ Այս դեպքում այն համաձայնեցվում է պատվիրատուի հետ՝ 2D ծրագրի հիման վրա։

Քայլ 2։ 3D մոդելինգ խմբագրել

3D արտիստը օգտագործում է մասնագիտացված 3D մոդելինգ ծրագիր (software)՝ ստեղծելու պատկերի թվային մոդելը։ Այս փուլը նման է ֆիզիկական մոդելի կառուցվածքը կառուցելուն, հաշվի չառած, որ մոդելը գոյություն ունի միայն թվային տեսքով։

Քայլ 3։ Տեքստուրինգ խմբագրել

3D արտիստներն օգտագործում են պատկերներ 3D մոդելների հետ՝ նրան ավելի իրական դարձնելու համար։ Սա նման է ֆիզիկական մոդելը ներկելուն կամ նյութեր/ նկկարներ նրան ավելացնելուն։ Հաճախ կա նաև նյութի տեսակի հասատում։ Այն վերաբերում է համակարգին, որը վերահսկում է նյութի փայլուն կամ անփայլ լինելը։ Արտիստը նաև կարող է փոփոխել մակերևույթի կոշտությունը և այլ պարամետրեր՝ կախված օգտագործվող ծրագրից։

Քայլ 4։ Լուսավորում խմբագրել

3D արտիստները օգտագործում ե լուսային էֆեկտ 3D պատկերներում, որպեսզի փոխարինեն իրական պատկերի փայլը։ Այս ընթացքը նման է նրան, երբ լուսանկարիչը տեղադրում է լուսավորություն՝պատկերը լավ ստանալու համար,մի հավելումով,որ 3D արտիստը պետք է տեղադրի արևի լույս կամ/և սենյակի լուսավորությունը։

Քայլ 5։ Ռենդերինգ խմբագրել

Ռենդերինգն այն ընթացքն է , երբ հանակարգիչը գեներացնում է 2D պատկերը կամ պատկերները՝ վերոնշված քայլերի արդյունքում։ Ռենդերինգի տևողությունը կախված է պատկերի բարդությունից և ցանկալի արդյունքից։ Այս պրոցեսը կատարվում է,բացառապես,համակարգիչի կողմից։

Քայլ 6:Զտում (Refining) խմբագրել

Զտման ժամանակ ընթացքի սևագրերը ներկայացվում են պատվիրատուին՝ անդրադարձ կատարելու նպատակով։ Դրանք տրվում են ցածր որակի ֆորմատով, որպեսզի արագացնեն վերանայման ընթացքը:Վերանայումից հետո արտսիտը մոդելավորում է պահանջներին համապատասխան մոդելը։

Քայլ7 :Վերջնարդյունք խմբագրել

Համաձայնեցված 2D պատկերները ներկայացվում են պատվիրատուին։ Պատկերը ներկայացվում է հստակ ֆորմատով և չափով՝կախված ցանկալի արդյունքից։ Կայքերի համար՝ միջին չափս jpg , մինչդեռ տպագրվող պակերները բարձր որակի ֆայլեր են։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել