Արթխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, Արածանիի ստորին հոսանքի աջ կողմում, գետի աջ ափին, Բալու քաղաքից հյուսիս-արևելք։

Գյուղ
Արթխան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներԱրդղան, Արթըխան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն400 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԱրթխանցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23850
Արթխան (Աշխարհ)##
Արթխան (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 50 տուն` 400 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ուներ Ս․ Մինաս անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս. Թովմա ավերակ եկեղեցին։

Կրթություն խմբագրել

1910 թվականից Արթխանում գործել է վարժարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 441

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • ՀՍՀ, Հատոր 2, էջ 53, Արդղան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 53