Արդար Դավիթ

Հայաստանի բլուր

Արդար Դավիթ, բլուր Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում, Այգեշատ գյուղի արևելյան եզրին։ Բարձրությունը 1025,4 մ է[1]։

Անվանում խմբագրել

Դավիթ անունով մի մարդ ճգնելու տեղ է ընտրում այս այրը։ Երեկոյան ժամերգություններին գալիս է Էջմիածնի տաճարն ու վերադառնում։

Կարճ ժամանակում արդար ու սուրբ մարդու անուն է վաստակում։

Էջմիածնի աշակերտներից և գյուղի բնակիչներից մի քանիսը անհայտանում են։ Մի անգամ էլ, երբ Արդար Դավիթը սովորականի պես աղոթելիս է լինում տաճարում, լուսարարը նրա վերարկուի թիկունքին կարդում է հետևյալ մակագրությունը. «Ես այստեղ եմ»։ Պարզվում է, որ «արդար» կոչված այս մարդը որսալով մանուկներին, տարել է իր այրը և մորթել ու կերել։

Դավիթին հրավիրելով մի սենյակ զբաղեցնում են, իսկ ուղարկված մարդիկ գնում են բերում են կենդանի մնացածին և շատ մարդկային ոսկորներ։ Դավիթին քարկոծում են։ Դրանից հետո քարանձավը կոչվում է Արդար Դավթի անունով, իսկ կեղծ արդարներին էլ ասում են «Արդար Դավիթ»[2][3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 17 — 150 էջ։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)