«Արդարության առանցք», աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երգիչ, բարերար, երգահան, բանաստեղծ Սերժ Թանկյանի և Թոմ Մորելլոյի հիմնադրած կազմակերպություն ԱՄՆ-ում, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքական ոլորտում։

Արդարության առանցք
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2002 թ.
Նպատակներաջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքական ոլորտում
Գլխադասային գրասենյակԿալիֆոռնիա
երգիչ, երգահան, բանաստեղծ, բարերարՍերժ Թանկյան
Կարևոր անձինքՍերժ Թանկյան, Թոմ Մորելլո, Շավո Օդաջյան, Դարոն Մալաքյան, Ջոն Դոլմայան
Կայքaxisofjustice.net

Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում՝ կազմակերպելով բազմաթիվ ցույցեր ԱՄՆ-ում որպեսզի ստիպեն Ամերիկայի և Թուրքիայի իշխանություններին ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը։ Կազմակերպությանն աջակցում են նաև System of a Down ալտերնատիվ ռոք խմբի անդամները ՝ Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը։ Խմբի անդամ է նաև Սերժ Թանկյանը։

2004 թվականին նրանք հրատարակել են «Արդարության առանցք» DVD տարբերակով։