Արգենտինայի կեչուա (իսպ.՝ Quechua santiagueño, quichua), հարավային կեչուայի բարբառ, որով խոսում են Սանտիագո Դել Էստերո նահանգի կենտրոնական մասում (Ֆիգերոա, Ռոբլես, Սերմիենտո, Սան Մարտին, Սիլիպիկա, Լորետո, Ատամիսկի, Ավալյանեդա, Սալավինա, Կեբրաչոս, Միտրե, Ագիրե), ինչպես նաև Մորենո, Խուան Ֆելիպե Իբարրա, Տաբոադա, Սալտա և Բուենոս Այրես նահանգների հարավային մասեր։ Լեզվակիրների քանակը տատանվում է 60-ից մինչև 150-300 հազար մարդ։

Արգենտւնայի կեչուա
Quechua santiagueño, quichua
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասSouthern Quechua?
ԵրկրներԱրգենտինա Արգենտինա
ՇրջաններՖիգերոա, Ռոբլես, Սերմիենտո, Սան Մարտին, Սիլիպիկա, Լորետո, Ատամիսկի, Ավալյանեդա, Սալավինա, Կեբրաչոս, Միտրե, Ագիրե
Խոսողների քանակ170 000 մարդ (2000)
Լեզվակիրների թիվը60-300 հզր.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[1]
IETFqus
ISO 639-3qus

Սանտիագո դել Էստերո նահանգում լեզվի տարածման մոտավոր շրջանը

Նախկինում կեչուա լեզվով խոսել են նաև Տակուման նահանգում, հատկապես Կալչաքիես հովտում։ Ներկա պահին այդտեղ կեչուա լեզվակիրներ չկան։ Բացի այդ Ժուժույ նահանգում մի քանի հազար բնակիչ խոսում է կեչուայի այլ տարբերակով, որն առավելապես նման է Կուսկո-Կոլյաո բոլիվյան բարբառի տարբերակին։ Չիլիա-բոլիվիական սահմանի մոտ՝ Սիենայում, կա ընդամենը մեկ դպրոց, որտեղ դասավանդում է մեկ ուսուցիչ։

Սանտիագո դել Էստերոյի ազգային համալսարանում կա ամբիոն, որը զբաղվում է այդ լեզվի ուսումնասիրմամբ և պահպանմամբ։ Արգենտինական կեչուան տարբերվում է բոլիվիականից, չնայած որ վերջինիս հետ ունի 81% ընդհանուր բառապաշար։ Արգենտինական կեչուայի առանձնահատկությունը ձայնային համադրությունների ձգումն է։

  • awa в aa (qaay — նայել, տեսնել)
  • chik в ysh (nuqaysh — մենք (ընդգրկուն))

Բառասկզբի [h]-ն կորում է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել