Արգենտինական կրիա
Արգենտինական կրիա կամ չիլիական կրիա[1] (լատին․՝ Chelonoidis chilensis)[2], ցամաքային կրիայի տեսակ։ Հանդիպում է այդ կրիայի երկու ենթատեսակ՝ Chelonoidis chilensis chilensis և Chelonoidis chilensis donosobarrosi:
Արգենտինական կրիա | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Chelonoidis chilensis | ||
Հատուկ պահպանություն | ||
Նկարագրություն խմբագրել
Արտաքին տեսք խմբագրել
Կրիայի միջին չափը վահանի երկարությամբ հասնում է 25 սմ-ի։ Վահանը մի փոքր տափակ է, քերթավոր, որի պաշտպանիչ մասը գտնվում է կենդանիների հետնամասում և ունի կախովի եզրեր։ Վերին ծնոտը կեռ է։ Գունավորումը չնկատվող է՝ դեղնաշագանակագույն։ Արուները ավելի փոքր են քան էգերը, բայց նրանց վահանի ծայրերի սրությունը ավելի լավ է արտահայտված։ Ինչպես ցամաքային կրիաների մեծամասնությունը, այս տեսակի արուների վահանների վրա նկատվում է մի փոքր փոս։ Կրիայի ձագերը ծնվում է 45-47 մմ չափով և կշռում են մոտ 25 գրամ։
Տարածում և արեալ խմբագրել
Հանդիպում է Արգենտինայում, Հարավային Բոլիվիայում և Պարագվայում։
Արգենտինական կրիաները գիշերը և օրվա մեծ մասը անցկացնում են իրենց փորված փոսերում։ Չոր և սառը ժամանակաշրջանում խորը թաքստոցներ են փորում իրենց հորերում։
Սնունդ խմբագրել
Նրանք հիմնականում սնվում են բուսական սննդով՝ մրգերով, թփերի և ծառերի ոստերով, կակտուսներով և խոտով։ Նրանք կարող են ուտել խխունջ, որն իրենց համար կալցիումի և սպիտակուցի աղբյուր է հանդիսանում։
Բազմացում խմբագրել
Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ ձվադրումը՝ հունվարին։ Բնի մեջ լինում է մինչև վեց ձու՝ 3,5 սմ տրամագծով և 4,5 սմ երկարությամբ։ Ինկուբացիայի տևողությունը մոտ մեկ տարի է։
Արգենտինական կրիա և մարդ խմբագրել
Արգենտինայի կենտրոնական և հյուսիսային տեղամասերում բնակիչների պատճառով կրիաների թվաքանակը նվազում է։ Կրիաներին արտահանում են վաճառելու նպատակով, ինչը թույլատրված է օրենքով։
Առևտրային նպատակներով արգենտինական կրիայի արտահանումը Պարագվայից արգելված է։ Որսալը և արտահանելը թույլատրվում է միայն գիտական նպատակներով։
Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել
Կան ապացույցներ, որ վերջերս հայտնաբերվել է կրիաների նոր տեսակ՝ Chelonoidis petersi, որը սերտորեն կապված է արգենտինական կրիայի հետ։ Վերջինս Chelonoidis chilensis-ից տարբերվում է իր ավելի մեծ չափերով և մուգ գույնով[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Кудрявцев С. В, Фролов В. Е., Королев А. В. Террариум и его обитатели / под ред. д-ра биол. наук, проф. В. Е. Флинта. — М.: Лесная промышленность, 1991. — С. 76. — 349 с.
- ↑ Այն կարող է ներառել Geochelone տիպը Geochelone chilensis անունով
- ↑ 1988 թվականի տվյալներով.
- ↑ Аргентинская черепаха на сайте о животных Зооклуб
Գրականություն խմբագրել
- Кудрявцев С. В. Фролов В. Е. Королёв А. В. Террариум и его обитатели. — М.: Лесная промышленность, 1991. — С. 76.
Արտաքին հղումներ խմբագրել
- Արգենտինական կրեան zooclub.ru կայքում
- Արգենտինական կրեան cherepahi.ru կայքում Արխիվացված 2010-11-15 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինական կրիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինական կրիա» հոդվածին։ |