Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամ (անգլ.՝ Arbitration and Mediation Center of Armenia[փա՞ստ]), հիմնադրամի կարգավիճակով գործող կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում, որն իրականացնում է արբիտրաժային և հաշտարարական գործունեություն Հայաստանում[1][2][3]։ Հիմնադրվել է 2023 թվականին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ իրավաբանական միության և Հայաստանի Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն
ՀապավումAMCA
Arbitration and Mediation Center of Armenia»)
Կարգախոս«Վեճերի լուծման Ձեր գործընկերը»
Հիմնադրված2023 թվական
Իրավ. կարգավիճակհիմնադրամ
Նպատակներվեճերի այլընտրանքային լուծում
Գլխադասային գրասենյակԵրևան, Արշակունյաց պողոտա 51, բնակելի տարածք 47[1]
ՏեղագրությունՀայաստան Երևան, Հայաստան
ՏարածաշրջանԱրևելյան Եվրոպա
Պաշտ. լեզու(ներ)հայերեն և անգլերեն
Գլխավոր քարտուղարՏաթևիկ Մատինյան

Հանդիսանում է Հայաստանի հիմնական ինստիտուցիոնալ արբիտրաժային հաստատությունը, որն իրականացնում է վեճերի լուծում ինչպես միջազգային, այնպես էլ տեղական գործերով[փա՞ստ]։ Կենտրոնի հիմնական նպատակը վեճերի այլընտրանքային լուծման եղանակների՝ արբիտրաժի և հաշտարարության իրականացման միջոցով դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավումն է։ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամում կարող է լուծվել ցանկացած առևտրային վեճ և այլ վեճ, որի արբիտրաժի միջոցով լուծումը սահմանված է օրենքով[փա՞ստ]։

Կենտրոնը հիմնադրման տարում գրանցել է առաջին հաշտարարության գործը[փա՞ստ]։ Կենտրոնում Հայաստանում առաջին անգամ իրականացվել են համահաշտարարության և միջազգային տարրով ծանրաբեռնված հաշտարարության գործեր[փա՞ստ]։

Պատմություն

խմբագրել

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի պատմությունը սկիզբ է առնում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից, որով նախատեսվել էր Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծում՝ ապահովելով տեղական և միջազգային վեճերի լուծումը[փա՞ստ]։ Արբիտրաժի և հաշտարարության ինստիտուցիոնալ կենտրոն ստեղծելու կարևորությունը ընդգծված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ռազմավարության մեջ[փա՞ստ]։

Կենտրոնի հիմնադրման ընթացքում մասնագիտական խորհրդատվություն և օգնություն ստանալու նպատակով 2021 թվականին ստեղծվել էր Խորհրդատվական հանձնաժողով, որը կազմված էր տեղական և միջազգային հայտնի և ականավոր փորձագետներից[փա՞ստ]։

2023 թվականի մայիսին ստորագրվեց «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի ստեղծումն ազդարարող որոշումը, որը ստորագրվեց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության հիմնադիրների ներկայացուցիչների կողմից[փա՞ստ]։

Կենտրոնի գործունեության համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ԵՄ բյուջետային աջակցությամբ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կազմակերպության մասին տեղեկություններ Հայաստանի Հանրապետության պետռեգիստրի կայքում (արխիվացված 09․07․2024 թվական)։
  2. Տեղեկություններ կազմակերպության մասին spyur.am կայքում (արխիվացված 09․07․2024 թվական)։
  3. «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը երկրում արբիտրաժային նոր մշակույթ է ձևավորում. Տաթևիկ Մատինյան». Armenpress. 2024 թ․ հունվարի 25. Վերցված է 2024 թ․ հուլիսի 2-ին.