Արբակ Խաչիկի Հովհաննիսյան (հունվարի 15, 1948(1948-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-շինարար, կոնստրուկտոր։

Արբակ Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 15, 1948(1948-01-15) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1970)
ԱշխատավայրԵրևաննախագիծ
Ուշագրավ աշխատանքներՀանրապետության հրապարակ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1970 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում։ 1987-1993 թվականներին եղել է արվեստանոցի գլխավոր կոնստրուկտոր, 1993 թվականից՝ «Արբակ և որդիներ» նախագծային մասնավոր ընկերության ղեկավար։ 1973-1983 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում[1]։

Արբակ Հովհաննիսյանի կոնստրուկտորական նախագծերով ՀՀ-ում կառուցվել են՝

  • Բնակելի և հասարակական շենքներ, դպրոցներ, մանկապարտեզներ
  • Հայպետհողաշիննախագիծ ինստիտուտը, 1976
  • Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, 1981
  • ՀՀ պետստանդարտի շենքը, 1978
  • ԳՀ հաշվիչ կենտրոնի շենքը, 1978
  • «Ավիատրանս» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը, 2000

Մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1983

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.